Orange-ի 5-րդ տարեդարձն ու նոր` հեղափոխական առաջարկը

November 6, 2014

Ուղիղ 5 տարի է անցել 2009թ. նոյեմբերի 5-ից, երբ Orange-ը մեկնարկեց իր ծառայությունները Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում: Այսօր իր ծննդյան 5-րդ տարեդարձի առթիվ` Orange-ը շնորհավորել և շնորհակալություն է հայտնել իր բոլոր բաժանորդներին, ամփոփել կատարված աշխատանքների արդյունքները և ներկայացրել իր նոր « Ընդհանուր Ինտերնետ» հեղափոխական առաջարկը:
«Ընդհանուր Ինտերնետ» առաջարկը թույլ է տալիս Orange-ի Ինտերնետ Հիմա 5000 կամ ավելի բարձր սակագնային պլանների բաժանորդներին, ովքեր օգտվում են նաև Դելֆին, Թիթեռ, Պանտերա, Արծիվ ամսական բաժանորդագրությունների ձայնային ծառայութուններից, իրենց գերարագ ինտերնետի ծավալն օգտագործել ոչ միայն համակարգչից այլ նաև սմարթֆոններից՝ միանգամայն անվճար: Այս հնարավորությունն ակտիվացնելու համար պարզապես անհրաժեշտ է այցելել Orange-ի ցանկացած խանութ:
կայքը, որը ներկայացնում է Orange-ի 5 տարիների պատմությունը: Մենք միշտ գնահատել ենք մեր բաժանորդների կարծիքը, այդ պատճատով կայքում նախատեսել ենք հատուկ բաժին, որտեղ յուրաքանչյուրը կարող է մեզ հետ կիսվել իր գաղափարներով և մտքերով՝ այն մասին, թե ինչպես Orange-ը կարող է փոխել վաղվա օրը: Լավագույն 5 գաղափարների հեղինակները Orange-ի կողմից կստանան հատուկ նվերներ: Մենք խրախուսում ենք Orange-ի, ինչպես նաև այլ օպերատորների բոլոր բաժանորդներին մինչև նոյեմբերի 30-ը այցելել կայք, կիսվել մեզ հետ իրենց գաղափարներով և օգնել մեզ փոխել ապագան», - ասաց Օրանժ Արմենիայի Բրենդի և հաղորդակցության տնօրեն Արամ Մկրտչյանը: