Օրուել, մեր օրեր. Ուսուցիչը, որն ամեն տարի աշակերտների հետ խաղում է «1984»

November 29, 2016

Էնդրյու Սիմոսնը մի քանի տարի է` խաղում է «1984» իր սաների հետ: Նա դա անում է շրջանավարտներին մեծ կյանքին նախապատրաստելու և մոտիվացիան բարձրացնելու նպատակով:
Ամեն տարի խաղը տարբեր ավանում է ունենում, բայց պահպանում է գլխավոր ատրիբուտները: Այսպես ուրեմն` դասից առաջ աշակերտները պետք է բացականչեն  զանազան  կարգախոսեր, փառաբանեն հերոսներին և դատապարտեն թշնամիներին, ինչպես Օրուելի վեպում «երկու րոպեների» ընթացքում:
Ժամանակի հետ կանոները փոխվում են: Լոզունգները դառնում են ավելի հեշտ, մոտիվացնող բացականչությունների փոխարեն աշակերտները ավելի հաճախ սկսում են փառաբանել հենց Էնդրյու Սիմոնսին, նրա նկարները հայտնվում են  կոմպուսի պատերին:

Աշակերտները պարտավոր են նաև իրենց ընկերներին լրտեսել և «ծախել»` գրելով  համապատասխան հաշվետվություններ: Ըստ խաղի կանոնների` աշակերտներին կարող են ոչ ավելի, ոչ պակաս արգելել պետքարան գնալ:
Սիմոնսը, որ «ազգի լիդերի» դերում է լինում, ձևավորում է դժգոհ ընդդիմություն, ապա ցրում այն: «1984» վեպի կուրսի ընթացքում աշակերտները հաճախ հակաճառում են ուսուցչին, բայց նա սառնասրտորեն ճնշում է ցանկացած դժգոհություն:
«Նրանք չեն հարցնում` ինչո՞ւ պետք է լրտեսեն ուրիշներին: Նրանք ծիծաղում են առաջադրանքի վրա, բայց միևնույնն է կատարում են այն: Երկու տարի առաջ մի գերազանցիկ աղջիկ անգամ հանուն բարձր բալերի, իր սիրած տղայի մասին զրպարտիչ հաշվետվություն ներկայացրեց»- պատմում է ուսուցիչը:
Դոնալդ Թրամփի նախագհական ընտրաշավի պատճառով 2016-ին խաղը ընկալվեց այլ կերպ, ասում է Էնդրյու Սիմոնսը: Գլխավոր կարգախոսը դարձավ  «Make School SAFE Again» («Նորից դպրոցը դարձնենք անվտանգ »): Սա Թրամփի կարգախոսի վերաշարադրումն էր:  «Նորից դարձնենք Ամերկան  հզորագույն» կարգախոսով նա հաղթեց ընտրությունում:

Կուրսից հետո Սիմոսնը հարցնում է աշակերտնեին` ի՞նչ սովորեցին: Սովորաբար նրանք պատասխանում են` հասկացան, որ լոյալությունը գլխավորը չէ, որ հասարակության մեջ կանոնենրը փոխվում են բոլորվին աննկատ, որ յուրաքանչյուր մարդու շատ հեշտությամբ կարելի է լրտեսել:  «Այս ամենի գիտակցումը օգնում է նրանց պատասխենլ հարցին, ուր է շարժվում իրենց երկիրը»- նշում է ուսուցիչը:
Էնդրյու Սիմոնսի խոսքով լավ ուսուցչի պարտքն է սովոեցնել իր սաներին  ընկալել ինֆորմացիան քննդատորեն, որպեսզի նրանք կարողանան հավասարպես կարդա կոնսերվատիվ Breitbart ( որ պրոպագանդում էր Թրամփին), և լիբերալ The New York Times (որ պաշտպանում էր Քլինթոնին), ու այդ ամբողջ տեղեկությունից կարողանան սեփակնա դատողություններն անել: