[ ՕՏԱՐԻ ԴԱՍԵՐ ] Ինչո՞ւ հրեաները հայրենիք չունեն

November 11, 2015

 Հրեաները դիմում են ռաբբիին.
- Ասա մեզ, ռաբբի, ինչո՞ւ մենք հայրենիք չունենք:
- Օ՜, արդեն իսկ լավ է, որ դա սկսել է ձեզ մտահոգել: Բարի,-ասում է ռաբբին,- վաղը ամենքդ մեկ շիշ օղի վերցրած կգաք սինագոգի բակ ու ես ձեզ կբացատրեմ:
Հաջորդ օրը`դիմելով սինագոգի բակում հավաքված մարդկանց, ռաբբին հարցնում է.
-  Խնդրանքս կատարե՞լ եք:
- Այո, ռաբբի, բերել ենք,- լսվում է այս ու այն կողմից:
- Հրաշալի է,-ասում է ռաբբին և սկսում հրեաների կողմից բերված շշերի պարունակությունը դատարկել մեծ կաթսայի մեջ: Ապա շերեփով խառնելուց  և գավի մեջ լցնելուց հետո այն հրամցնում է առաջին իսկ պատահածին:



Դասը վարում են հրեաները. Սոկրատեսը, Թալմուդն ու երկուսը ծխնելույզում…





- Հապա համտեսիր…Կարո՞ղ ես ասել,թե ինչ էր…
- Ռեբե, հոգի ունեմ Աստծուն տալու, չեմ ստի` ջուր էր…
-Ջուր էր,չենք ստի,- գավի պարունակությանը ծանոթանալուց հետո խոստովանում են բոլորը:
- Հիմա հասկացա՞ք, թե ինչու հայրենիք չունեք,- ասում է ռաբբին  ու հավելում`
- Բոլորդ էլ մտածում էիք, թե ձեր բերած ջուրը` մյուսի բերած օղու մեջ չի երևալու…