Վահան Ստեփանյան. Փարիզյան միայնություն

October 19, 2015

Մի պահ կամ մի քանի ժամ կամ ամբողջ կյանքում միայնակ լինելու իրավունքը Փարիզում ունի իր հմայիչ կողմերը: Դու կարող ես հայտնվել մետրոյի հոսքին տրված ստորգետնյա ամբոխի հորձանուտում կամ կարող ես ձուլվել Էյֆելն ու Լուվրը գրոհած զբոսազանգվածի առաջնագծում. մեկ է, միլիոնավորների մեջ մեն-մենակ լինելու ճնշող զգացումն ունի իր լուսավոր կողմը:
Այստեղ դու իրավունք ունես մի պահ կամ մի քանի ժամ կամ քո ամբողջ կյանքի ընթացքում վայելել քո անձնական ընտրությունը, անօտարելի իրավունքը, սրբազան առանձնացումը՝ երջանիկ միայնությունը: