[InterPress] Փարիզը ոգեշնչվում է Երևանից և թինեյջերներին կտա թվային կրթություն

October 26, 2018

Փարիզի կենտրոնական Լե ալ թաղամասի «Forum des Images» լուսավորված պատին մարդկանց շարժվող ֆորմաներ են, որոնք ստեղծում են սյուրռեալիստական մթնոլորտ: Շենքի ներսում ամեն շաբաթ երիտասարդ փարիզցիները հնարավորություն կունենան դպրոցից հետո գալ այստեղ և երկու ժամ սովորել ծրագրավորում ու թվային նկարչություն:
Հաստատությունը նախագծված է ընդհանուր 4 հազար աշակերտի համար, 800-ն արդեն հավաքվել են: Հարմարավետ բազմոցներով և լուսամփոփներով բուդուարի նմանվող մեծ «դասասենյակում» աշակերտները տարված են իրենց սեղաններով: Նրանք մասնակցում են ինքնաուսուցման կուրսի, որտեղ յուրաքանչյուրն աշխատում է իր տեմպով՝ տարբեր առարկաների վրա՝ ներառյալ վիդեո, կինո, երաժշտություն, նկարչություն և անիմացիա:
Դպրոց, որտեղ չկան գնահատականներ
16-ամյա Մաքսիմ Օսթինն էկրանին լոգոներն են սքրոլ անում: Նա փորձում է վերարտադրել դրանք՝ օգտագործելով իրեն տրված ուսումնական ձեռնարկը:
«Ես եկել եմ այստեղ, որովհետև ուզում էի հասկանալ, թե ինչ է ծրագրավորումը համոզվեի՝ հավանո՞ւմ եմ այն, թե՞ ոչ»,- պատմում է նա:



Կարդացեք նաև.



Մաքսիմի կողքին 12-ամյա Թիդիան Մենեգան է, որը տարված է երաժշտությամբ. «Բիթբոքսինգի վրա եմ աշխատում, նույնիսկ յութուբյան ալիք եմ բացել: Իսկ եթե ինչ-որ բան չգիտես՝ ինչպես անել, կարող ես մյուսներին հարցնել կամ համակարգողներին»:
Դավիթ Մարթինեզը նրանցից մեկն է, չնայած նախընտրում է «թիմավար» ներկայանալ. «Մենք այստեղ ենք՝ աջակցելու, ոգևորելու նրանց առաջ շարժվել: Ծրագրով նախատեսված է 8 տարբեր ոլորտ, որոնցում նրանք կարող են մասնագիտանալ: Չնայած նկատել ենք, որ մարդիկ ամենաշատը վիդեո խաղերի և կինոյի ոլորտներն են հավանում»:
Նրա հարաբերությունները երեխաների հետ ավելի շատ բաց են ու անկեղծ, քանի որ գնահատականներն այստեղ արգելված են: Որակավորումներ տալու պլաններ չկան, առաջնահերթությունը տրված է երեխայի զարգացմանը, որոնց խնդրում են կանոնավոր հաճախել դասերին և աշխատել իրենց նախագծերի վրա:.

Շարունակությունը՝ InterPress.am-ում





Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում