«Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքը կադապտացվի խաղարկային վավերագրական ֆիլմի

May 25, 2020

Ֆիլմը կստեղծեն Նոր Զելանդիայի GFC Films ընկերությունը և բրիտանական  Universal Content Group-ը:

Մարկ Մենսոնի ինքնազարգացման մասին այս գիրքը հրատարակման առաջին օրերից (2016 թվականի սեպտեմբեր) բեսթսելլեր է դարձել և  վաճառվել է ավելի քանի 11 միլիոն օրինակով: Գրքի հեղինակը պնդում է, որ ինքնազարգացման և մոտիվացիայի մասին «դրական» գրքերի մեծ մասն իրականում անօգուտ են ու դժվար կիրառելի:

Վավերագրական ֆիլմը կբացահայտի երջանկության հետևից գնալու հասարակության մոլուցքը:

Ֆիլմում Մարկ Մենսոնից բացի կլինի նաև գրքի հերոս Հիասթափության Պանդան, որի սուպերկարողությունը մարդկանց իրենց մասին դաժան ճշմարտությունն ասելն է:

Ֆիլմը նախնական արտադրության փուլում է: Պլանավորվում է, որ արտադրական գործընթացը կսկսվի այս աշնանը, ֆիլմն էլ կթողարկվի 2021 թվականին:

Ֆիլմի գլխավոր պրոդյուսերը Նոր Զելանդիայից Մեթյու Մեթքալֆն է:

 

screendaily.com