[Նոր խաղ ] Աշխարհն ուղղակի հիվանդացել է «Pokemon GO»-ով

July 15, 2016

Նրանք աչքը չեն հեռացնում սմարթֆոնից, հապճեպ հագնվում են, արագ դուրս գալիս փողոց և խենթի նման, աջ ու ձախ պտտվում: Որսը սպասում է` կարևորն այն առաջինը գտնելն է: Մոբայլ որսորդները  Pokemon GO-ի`   խաղացողներն են: Ընդամենը տասը օրում վիրտուալ իրականության տեխնոլոգիայով խաղը դարձավ  սոցիալական ֆենոմեն: Խաղաստեղծի շուկայական կապիտալիզացիան  վերջին 5 օրում աճել է 7.5 միլիարդ դոլարով: Խաղացողները «գրպանի հրեշներին» որսում են ամենուր՝ ծննդատներում, ռեստորաններում, ոստիկանական բաժանմունքներում:
Pokemon GO-ն թողարկումից հետո   կայծակնային արագությամբ առաջին հորիզոնականներ զբաղեցրեց App Store-ում և Google Play-ում: Համաշխարհային սենսացիա դարձած Pokémon-ը խաղում են  միլիոնավոր օգտատերեր: Խաղի հեղինակները  Nintendo, The Pokémon Company և Niantic ընկերություններն են: