Մաքրամաքուր և հղկված հայերենով, նրբաճաշակ ու մեղեդային ֆրանսերենով՝ Համլետ Գասպարյանը հենց այդպես էր զգում ու թարգմանում Ազնավուր (տեսանյութ)
Սեպտեմբերի 24-ին կյանքից հեռացավ թարգմանիչ, դիվանագետ Համլետ Գասպարյանը: Newmag-ի հիմնադրման օրից նա գործակցել է հրատարակչության հետ, հենց նրա մասնակցությամբ էլ սկսվեց Ազնավուրյան շարքը: Համլետ Գասպարյանը թարգմանել է Շառլ Ազնավուրի «Վերջին դուռը» գիրքը, խ
Համլետ Գասպարյանի թարգմանած ու խմբագրած գրքերն աչքի են ընկնում գեղեցիկ, նրբաճաշակ, հղկված մեղեդային, հայերենով: Նրա թարգմանած ու խմբագրած գրքերը հնչում էին մաքրամաքուր հայերով: Newmag-ի հիմնադրման օրից Համլետ Գասպարյանը հրատարակչության հետ էր, աշխատում էր մեծ եռանդով ու ոգևորությամբ. «Newmag-ից միշտ լավ տպավորություններ ունեմ»:
Newmag հրատարակչության համար Համլետ Գասպարյանը թարգմանել է Շառլ Ազնավուրի «Վերջին դուռը» գիրքը, խմբագրել է «Կյանքից կառչած», «Հայրս՝ այդ հսկան», «Քանի սիրտս բաբախում է», «Մեղմ շշուկով» գործերը: Յուրաքանչյուր բառի հետ աշխատում էր մանրակրկիտ. «Օրինակ, Նոթ բառը երեք տարբեր նշանակություններ ունի ֆրանսերենում, հայերենում այդպես չէ»:
Քնքշանքով ու ամեն բառը կարևորելով՝ դիվանագետ-թարգմանիչն իր թարգմանություններն անում էր լեզվաբանի սուր աչքով ու դիվանագետի հայացքով: Վերջին թարգմանությունը, որ արել է Համլետ Գասպարյանը Ազնավուրի «La Boheme. Անցած օրեր» գիրքն է. «1960-ականներին երբ առաջին անգամ լսեցի, տարօրինակ ձայներ էին: Մենք սովոր չէինք նման ձայների, Պիաֆ, Ազնավուր:Մենք լսում էինք կոմերիտական երգեր, դրանք այլ կերպ էին հնչում: Չնայած ես ֆրանսերեն էի սովորել դպրոցում, բայց գրեթե ծանոթ չէինք նման ձայներին»:
Ֆրանսիայում արտակարգ դեսպանորդ, Ռումինիայում, Չեռնոգորիայում՝ դեսպան: Դիվանագիտական դաշտում Համլետ Գասպարյանի ներդրումը նույնպես մեծ է: Իսկ 2018-ից նախագահի խոհրդականն էր: 2020-ին պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով: Ֆրանսախոս դիվանագետը ֆրանսերենից հայերեն թարգմանություններն ու խմբագրումներն անում էր՝ ֆրանսերեն լեզվին ու ֆրանսիացի ժողովրդին ծանոթ լինելով նաև՝ ի պաշտոնե:
Համլետ Գասպարյանը հայկական մեդիա ու դիվանագիտական դաշտի ամենափորձառու պրոֆեսիոնալներից էր: Թարգմանիչ էր, դիվանագետ: Խորհրդային տարիներին Երևանի հրատարակչություններում եղել է սրբագրիչ, խմբագիր, «Ազգ» թերթի հիմնադիրներից է: իսկ 1997-1998 թթ. ղեկավարել է Հայաստանի ազգային հեռուստատեսությունը: Համլետ Գասպարյանը 71 տարեկան էր:
Նա մահացավ գրքի լույս տեսնելուց երկու շաբաթ առաջ: «La Boheme. Անցած օրերի» շնորհանդեսին ներկա էին դիվանագետ-թարգմանչի հարազատներն ու գործընկերները: Նրա հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգեցին ներկաները: