#69. Ֆրանցիսկոս պապը բարության և համեստության մոլորակից

August 24, 2016

Վատիկանի կարդինալները 2013 թվականի մարտի 13-ին ընտրեցին Սուրբ աթոռի նոր տիրակալին: Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանի պատմության մեջ մի քանի տեսանկյունից դարձավ առաջինը: Նախևառաջ 80-ամյա Խորխե Մարիո Բերգոլիոն Հռոմի առաջին պապն է, որն ընտրվելուց հետո ընդունել է Ֆրանցիսկոս անունը՝ ի պատիվ 13-րդ դարի սրբի: Արգենտինայում իտալացի ներգաղթյալների ընտանիքում ծնված Ֆրանցիսկոսը վերջին 1000 տարում Եվրոպայից չսերող առաջին պապն է և ընդհանրապես առաջինը Հարավային Ամերիկայից: Ճիզվիտների միաբանության որևէ ներկայացուցիչ նրանից առաջ չէր հասել կաթոլիկ եկեղեցու ղեկավարի աթոռին: Բերգոլիոն Ճիզվիտական միաբանության անդամ է դարձել աստվածաբանության ֆակուլտետում սովորելու տարիներին: