Վահե Խանամիրյանի և Լիլիթ Մուրադյանի ընտանեկան իդիլիա

March 3, 2016

-Եթե ամփոփելու լինեք ստեղծագործական այս փուլը, ինչի՞ եք հասել ու դեռ կձգտեք:
Լիլիթ- Ես անձամբ իմ փորձից համարում եմ, որ աշխատանքային այս փուլը դեռ նոր եմ սկսել: Առաջին փուլը համարում եմ վերջին 5 տարին, երբ մուտք եմ գործել հեռուստատեսություն: Այն ինձ տվեց նախ հիանալի աշխատանքային փորձ, նոր մարդիկ նոր դժվարություններ, ինչու` ոչ նաև հիասթափություններ, կամքի ուժ և ամենակարևորը` ինքնահաստատված մարդ դարձրեց: Վերջին շրջանում նաև հաջողված ամուսնություն, ընտանիք, մեծ սեր և մի քանի ամսից ընտանիքում համալրում: Այնպես, որ այն ամենը ինչ ես կարող էի հասցնել անել իմ աշխատանքային առաջին փուլում, համարում եմ արված:
Վահե- Ամփոփելու համար պետք է ասեմ, որ կարող էր ավելի լավը լինել: Շատ ժամանակ է պետք  այն ամենի համար, ինչ պետք է անեմ, կամ ինչ-որ կուզենայի անել: Ապագայի համար երկուսս էլ մեծ ծրագրեր ունենք երկուսով: Ամեն ինչ անելու ենք, որ մեր նպատակներին լավագույն դեպքում 75, վատագույն դեպքում` 75 տոկոսով հասնենք: