ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

«Բարի լույսի» եթերում Newmag-ը ներկայացրեց այս աշն

«Բարի լույսի» եթերում Newmag-ը ներկայացրեց այս աշնան ամենաֆրանսիական գրական տոնը (տեսանյութ, լուսանկարներ)

newmag-y-n

Սեպտեմբերի 9-ին Սիրահարների այգում տեղի կունենա FRANCOFEST. Ֆրանսիական գրքի փառատոնը։ Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրի տաղավարում հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը, Newmag-ի Փառատոնային ծրագրի ղեկավար Անի Հակոբյանը և Երևանի Սիրահարն

FRANCOFEST-ը՝ կսկսվի կեսօրին ու կտևի մինչև ուշ երեկո։ Սպասվում է ֆրանսիական բովանդակությամբ հագեցած օր՝ գրքերի շնորհանդեսներ, թատերակական ներկայացումներ ու երաժշտական կատարումներ` Արևիկ անսամբլ, Դավ Հովհաննսիյան, Gorgeouz Beats, Լյոկա և, իհարկե, Շառլ Ազնավուրյան նոր երգի հայերեն նոր կատարում. «Այս կռվի մանուկները»։ Ֆրանսիական բովանդակության հայկական առաջին փառատոնին հրատարակչությունը կներկայացնի միանգամից  չորս նոր գիրք։

Հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանի խոսքով, Հայաստանում մինչև այս փառատոնը, նման գրական իրադարձություն երբևէ չի անցկացվել. «Սա ֆրանսիական գրքի առաջին փառատոնն է Հայաստանում։ Իհարկե, հայ-ֆրանսիական կապերը միշտ սերտ են եղել, եթե հիշենք Սպիտակի երկրաշարժը, երբ առաջինն արձագանքողներից էր հենց Ֆրանսիան, առաջին դրաշակակիրը՝ Ազնավուրը, 90-ականներին ևս շարունակվեց մեր ամուր կապերը։ Ու եթե նայենք վերջին հինգ տարիներին էլ, այս ամիսներին էլ, կհամոզվենք։ Վերջերս Փարիզի քաղաքապետն էր այստեղ, ով փորձում էր օգնություն տանել Արցախ, Սենատի պատգամավորները ևս։ Այս հարաբերությունների հիմքում պետք է տեսնել նաև Ֆրանսիայում հայկական կուռ համայնքի ներդրումը»։

Ու հիմա ժամանակն է, որ մի քայլ էլ Հայաստանն անի ու դեպի գրականություն՝ ներկայացնելով ժամանակակից ֆրանսիական գրական աշխարհի այն հայտնի անուններին, որոնք ստեղծում են համաշխարհային բեսթսելլերներ. «Newmag-ը տպագրում է ամերիկյան գրականություն, այդպես է նաև ամբողջ Հայաստանում, դրա համար որոշեցինք հանդես գալ նման նախաձեռնությամբ։ Սովորաբար միշտ Ֆրանսիան է փորձել զարգացնել մշակութային կապերը, այս անգամ էլ մենք ենք դառնում նախաձեռնող»։

Աշունը հեռուստատեսության, գրահրատարակչության ոլորտի համար համարվում է նոր սեզոն։ Աշխարհում ամենահայտնի գրողներն իրենց գրքերը ներկայացնում են սեպտեմբերից սկսած, մինչ դեռ Հայաստանում սա պասիվ շրջան է՝ ընդգծում է Արտակ Ալեքսանյանը. «Ու քանի որ աշունը համարվում է ամենաշատ կարդացվող սեզոնը, մենք որոշեցինք մեր մի քանի առաջնային նպատակներ մեկտեղել՝ այդ օրը կներկայացնենք ժամանակակից գրականություն, զարկ կտանք ֆրանսիական գրականության զարգացմանը Հայաստանում ու նաև կխոսենք, կքննարկենք ոլորտի խնդիրները»։

Իսկ փառատոնի գրքերը հրատարակչությունն առանձնացրել էր դեռ ամիսներ առաջ՝ հաշվի առնելով դրանց արժեքն ու այն ուղերձները, որոնք մերօրերում չափազանց արդիական են։ Ըստ հրատարակչության ղեկավարի, սա պարզապես փառատոն չէ, սա FRANCOFEST է, որտեղ կներկայացվի ֆրանսիական բովանդակություն, ինչը կընդմիջվի երաժշտությունով, դասընթացներով, քննարկումներով։ 

  

Դրա համար էլ Սիրահարների այգում կլինի մի քանի լոկացիա։ Ըստ Newmag-ի փառատոնային ծրագրերի ղեկավար Անի Հակոբյանի, առավոտյան 11-ից կսկսվի փառատոնը ու տարբեր զոնաներում կլինեն իրադարձություններ. «Նախ այցելուն կարող է գնել գրքեր մեծ զեղչով՝ նոր գրքերը ևս, երաժշտական կատարումներ լսել, վայելել Ֆրանսիական արտադրանքը մեր գործընկեր Փոլից, բանկային նոր գործարքների մասին խորհուրդներ լսել Ակբա բանկի աշխատակիցներից, Renault-ի ֆրանսիական մեքենայով սովորել վարել, գինի, կոնյակ էլ կլինի՝ ֆրանսիական բույրով՝ Օհանյանի ու Հոլանիի արտադրանքը»։

Հրատարակչությունն այս գրական մեծ իրադարձությունը ներկայացնում է «ԱքսելՄոնդրիանի» ու «Պողոսյան հիմնադրամի» հետ։ Երևանի Սիրահարների այգու համակարգման գրասենյակի տնօրեն Լենա Մաթևոսյանի խոսքով, իրենց հարկի տակ փառատոն անցկացնելու Newmag-ի առաջարկն ընդունել են մեծ ոգևորությամբ. «Արդեն մի քանի տարի է նման մեծ միջոցառում չենք հյուրընկալել մեր հարկի տակ։ Ամեն մի մանրուքից ոգևորվել ենք ու անհամբեր սպասում ենք այդ օրվան։ Մեր գողտրիկ անկյունում ցանկանում ենք, որ ֆրանսիական շունչ հայտնվի, ընտանեկան ու հաճելի միջավայր ստեղծենք։ Հրատարակչության բոլոր փառատոններին միշտ մասնակցել եմ։ Սա էլ ևս մեկ հնարավորություն է բացահայտել նաև ֆրանսիական գրականությունը»։


ԾԱՆՈԹԱՆԱԼ FRANCOFEST-ի ծրագրին


FRANCOFEST-ը զրույց է ֆրանսիական բովանդակության մասին, այդ օրը կներկայացվեն գրքեր, որոնք մեր հոգսերի, վախերի մասին են, տեղի կունենա երգի պրեմիերա, որը մեր ամենօրյա կռվի ու ծանր ապրումների մասին է։ Newmag-ի գրքերն ու փառատոններն օրվա հրամայականի մասին են։

Կարդացեք նաև

 

Տարածել