JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

FRANCOFEST | Newmag-ը ներկայացնում է Անյես Մարտեն-

FRANCOFEST | Newmag-ը ներկայացնում է Անյես Մարտեն-Լյուգանի «Երջանիկները ընթերցում են և սրճում» գիրքը (թրեյլեր)

newmag-y-n

Սեպտեմբերի 9-ին՝  FRANCOFEST-ին, երջանիկները կընթերցեն և կսրճեն։ Newmag-ը ներկայացնում է ֆրանսիացի հոգեբան Անյես Մարտեն-Լյուգանի վեպը, որը փոթորկել է միլիոնավոր ընթերցողների հույզերը, 10 տարում վաճառվել է 3,5 մլն օրինակով, թարգմանվել 35 լեզուներով: Ինչպես

Հոգեբան Անյես Մարտեն-Լուգանը գրական աշխարհին հայտնի դարձավ 2012-ին մայրական արձակուրդի ժամանակ: Երեկոյան հյուրասենյակում նստած հետևում էր իր առաջնեկ Սիմոնի խաղին ու ամուսնուն, ու այդ ժամանակ էլ մտքով անցնում է, թե ինչ կպատահեր իր հետ, եթե նրանց կորցներ։ Այդ միտքը նրան դրդում է վեպ գրել, որն Ամազոնում տեղադրելուց երեք շաբաթ անց ամենաընթերցված գրքերի ցանկում գերազանցել էր նույնիսկ «Մոխրագույնի հիսուն երանգները» էրոտիկ վեպին:

33-ամյա Անյես Մարտեն-Լյուգանն իր գրած առաջին վեպն ավարտելուց հետո ուղարկում է չորս հրատարակչություն, չորսից էլ մերժում է ստանում: Որոշում է գիրքը վաճառել Amazon-ի անկախ ընթերցողների օնլայն հարթակում, հույսով, որ այնկհետաքրքրիգոնե մի քանի հոգու:  

Վեպում 30-ամյա Դիանան դժբախտ պատահարի հետևանքով կորցնում է ամուսնուն և չորսամյա դստերը: «Երջանիկներն ընթերցում են և սրճում» անունով գրական սրճարան ունեցող կնոջ համար կյանքի գույները խամրում են: Ինչպես հաղթահարել վիշտը, երբ ապրելու փոխարեն երազում ես մեռնելու մասին: Հոգեբան Անյես Մարտեն-Լյուգանն վեպը գրելիս գործի է դրել իր մասնագիտական բոլոր հմտություններն ու ներթափանցել իր ստեղծած կերպարի հոգեվիճակի մեջ` ներկայացնելով փխրուն կնոջ ապրումների բոլոր երանգները:  Բաժին հասած ողբերգությունը վերապրելու և ուժ վերագտնելու հետքերով Լյուգանի հերոսուհին ուղևորվում է Մալարանի անունով իռլանդական խուլ գյուղ, որտեղ էլ զարգանում են վեպի իրադարձությունները: Թշնամանքից մինչև սեր ընդամենը կես քայլ անելով` Դիանային սիրահարվում ու փորձում է կյանք վերադարձնել նրանից ոչ պակաս վերքերով ու աշխարհից խռոված մի երիտասարդ:    

Ֆրանսուհի հոգեբանը տասը վեպի հեղինակ է: Հոգեբանի ձեռագրով շարադրված նուրբ ու զգայուն սյուժեներով ու երկխոսություններով Լյուգանի հերոսներն անմիջապես հարազատ են դառնում ընթերցողին:  Հոլիվուդյան պրոդյուսերները 2015-ին արդեն գնել են Լյուգանի «Երջանիկները ընթերցում են և սրճում» բեսթսելլերի էկրանավորման իրավունքը, որ աշխարհին կինոլեզվով պատմեն Իռլանդիայում կյանք վերադարձող ֆրանսուհի Դիանայի պատմությունը:


ԾԱՆՈԹԱՆԱԼ FRANCOFEST-ի ծրագրին


Այս գիրքը, կարծես, էսպրեսոյի համն ունի:  «Երջանիկները ընթերցում են և սրճում»  գործը հաջողության անհավանական պատմություն է։ Սուրճ, գիրք. անփոխարինելի համադրություն, որն իրականություն կդառնա սեպտեմբերի 9-ին՝  FRANCOFEST-ին։ 14։00-ին Սիրահարների այգում երջանիկները կընթերցեն և կսրճեն։

Կարդացեք նաև

Տարածել