Գլխավոր Հոդվածներ

PC Electronics-ը՝ FRANCOFEST-ի հովանավոր

PC Electronics-ը՝ FRANCOFEST-ի հովանավոր

newmag-y-n

Երջանիկներն ընթերցում են և սրճում. ֆրանսիական բովանդակությամբ հագեցած օր՝ գրքերի համար մինչև 40% զեղչ, քննարկումներ, երաժշտություն, հումոր, թատերական ներկայացում. այն ամենն, ինչը Ձեզ մտովի կտեղափոխի Ֆրանսիա։ Փառատոնն իր շուրջն է հավաքել բիզնես ոլորտի ընկե

PC Electronics-ը հիմնադրվել է 2008-ին։  Իր  երկարատև գործունեության ընթացքում ձգտել է  հասնել նոր մակարդակի՝ աշխատասիրության ու տարբեր ընկերությունների հետ գործակցելու  պարտադիր պայմաններով։  Երկում առաջատար ընկերությունների հետ ձևավորել է կայուն ու երկարատև աշխատանքային գործունեություն։ 

Դեռ տարիներ առաջ PC Electronics-ի շնորհիվ սահմանամերձ բնակավայրերի բնակիչները հնարավորություն ստացան ձեռք բերել համակարգչային տեխնիկա հատուկ պայմաններով։ Բացի այդ նաև իրականացրել են ուսանողների համար արտոնյալ պայմաններով համակարգիչների ձեռքբերման ծրագիր։

PC Electronics-ն առաջին ընկերությունն էր Հայաստանում, որը գործարկեց առցանց ծառայություններ ապրանքների ապառիկ վաճառքի գրանցում առանց հաճախորդի խանութ-սրահ կամ մասնաճյուղ այցելելու։  

PC Electronics-ը կարևորում է այն նախագծերը, որոնք ուղղված են գիտության զարգացմանը։ Պարբերաբար միանում  ու աջակցում են այնպիսի ծրագրեր, որոնք կնպաստեն կրթության որակի բարելավմանը։  

Ըստ ընկերության տնօրեն Վարդան Թադևոսյանի, ընթերցելու մշակույթը երկրում զարգացնելու նպատակով էլ միացել են FRANCOFEST-ին. «Հայաստանում առաջին անգամ անցկացվում է ֆրանսերեն բովանդակության ու գրքի փառատոն, մենք էլ ցանկացանք մի մասը կազմել այդ տոնի։ Հատկապես որ բազմիցս հետևել ենք հրատարակչության փառատոններին, տեսել, թե որքան մարդ է այցելում, որքան հետաքրքրություն կա այս միջոցառումների նկատմամբ, որոշեցինք մասնակցել այս տարբերվող փառատոնին»։  

Ֆրանսիական փառատոնին նոր գրքերի շնորհանդեսներից բացի, նաև կլինեն քննարկումներ, երեխաների համար հեքիաթի ժամ, էքսպրես դասընթացներ ու երաժշտական կատարումներ։ Մի ամբողջ օր Սիրահարների այգու դռները բաց են բոլոր ցանկացողների առաջ։


ԾԱՆՈԹԱՆԱԼ FRANCOFEST-ի ծրագրին


Կարդացեք նաև

Տարածել