BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Լրագրողի սրամտություն, արձակագրի նրբանկատություն և

Լրագրողի սրամտություն, արձակագրի նրբանկատություն և կյանքին սթափ նայելու կարողություն. ով է «Ակոսի» հեղինակ Վալերի Մանտոն (տեսանյութ)

newmag-y-n

2021-ին Newmag-ի առաջին գիրքը ֆրանսիացի գրող-լրագրող Վալերի Մանտոյի «Ակոս» վեպն է։ Պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի մահվան օրը՝ հունվարի 19-ին, տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը, որին մասնակցեց նաև հեղինակը. Հայաստանում էր հատուկ «Ակոսի» հայերեն հրատարակությանը

Աշխարհի քաղաքացի, որը խոսում է ֆրանսերեն, բայց գրում է բոլորին հասկանալի լեզվով: Վալերի Մանտոն նկատում է ամենահետաքրքիր դեպքերը, դեմքերն ու պատմում է այդ մասին: Լրագրողի սրամտություն, արձակագրի նրբանկատություն և կյանքին սթափ նայելու կարողություն: Ֆրանսիացի գրողի հաջողության բանալին անկեղծությունն է: 

36-ամյա հեղինակը Ֆրանսիայում հայտնի լրագրող և սյունակագիր է: Մանտոյի մասնագիտական կենսագրությունը բազմաշերտ է: Մի քանի տարի աշխատել է Շառլի Էբդո ամսագրում: Հետո միացել է Եվրոպայի և Միջերկրածովյան ավազանի քաղաքակրթությունների թանգարանին: Գրական ճանապարհի առաջին լուրջ քայլը 2016-ին Մանտոյի առաջին գրքի հրատարակումն էր: Գրողի կյանքում հերոսն է ամենամեծ արժեքը՝ ընդգծում է Մանտոն. «Ես կարևորում եմ բոլոր այն մարդկանց, որոնց հանդիպում եմ իմ ճանապարհին: Յուրաքանչյուրը չկրկնվող և անչափ հետաքրքիր պատմություն ունի: Ես ցանկանում եմ, որ նրանց ձայնը լսվի»:

Կարդացեք նաև

2017-ին ֆրանսիացի հեղինակը որոշում է տեղափոխվել Ստամբուլ: Հենց այնտեղ էլ հասունանում է երկրորդ գրքի գաղափարը և ստեղծվում է «Ակոսի» գեղարվեստական պատումը: Նոր քաղաքում գրող-լրագրողի ինքնակենսագրական հուշերն ամփոփող գրքի առանցքում մեկ այլ լրագրողի պատմությունն է: Վալերի Մանտոն Ստամբուլի փողոցներում գնում է Հրանտ Դինքի թողած ժառանգության հետքերով և պատմում Ակոսի գլխավոր խմբագրի և արդարության մարտիկի մասին: Այս պատմությունը Ստամբուլի փողոցներում երիտասարդ կնոջ դեգերումների մասին է: Այդ թափառումները նրան տանում են Հրանտ Դինքի հետքերով և հենց այդ հետքերով էլ երիտասարդ կինը կառուցում է իր ճանապարհը:

Գիրքը պատկերում է Ստամբուլը՝ իր բոլոր գույներով: Ըստ Մանտոյի, սա պատմություն է ոչ միայն Դինքի, այլ նաև այն միջավայրի մասին, որում ապրում և պայքարում էր պոլսահայ լրագրողը. «Գրքում Ստամբուլի կյանքն է, պահպանողական և լիբերալ համայնքները, քաղաքի կոլորիտը ստեղծող անհատները և նրանց պատմությունները»:

Կարդացեք նաև

Խաղաղության համար պայքարող Դինքի և օտարերկրում հարազատ զգացողություններ փնտրող կնոջ մասին այս պատմությունն արժանացել է ֆրանսիական ամենահեղինակավոր մրցանակներից մեկին՝ Ռենոդոտ գրական մրցանակին:

Տարածել