«Ակոս» գրքի հեղինակ Վալերի Մանտոն կքննարկի Հրանտ Դինքի գործը, կխոսի հայ կին գրողների հետ և կայցելի Գյումրի
Թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության տարելիցի օրը՝ հունվարի 19-ին տեղի ունենա ֆրանսիացի գրող Վալերի Մանտոյի «Ակոս» գրքի շնորհանդեսը։ Վեպի հայերեն հրատարակությունն իրականացվել է Ֆրանսիական ինստիտուտի՝ հրատարակությունների աջակցության ծրագրի և ՀՀ-ում Ֆրա
Առաջին միջոցառումը տեղի կունենա հունվարի 19-ին, Հրանտ Դինքի սպանության տարելիցի ոգեկոչման օրը։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը և Newmag հրատարակչությունը հայ ընթերցողին կներկայացնեն արձակագիր և լրագրող Վալերի Մանտոյի « Ակոս» վեպի հայերեն թարգմանությունը։ Միջոցառումը նախատեսված է ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար։
Դեսպանությունը «Ակոս» գրքի, Հրանտ Դինքի և նրա ժառանգության շուրջ կազմակերպել է տարբեր ծրագրեր։ Հունվարի 19-ին, ժամը 18։00-ին տեղի կունենա Հրանտ Դինքին և նրա լրագրողական ժառանգությանը նվիրված կլոր սեղան, որը տեղի կունենա ՀԲԸՄ դահլիճում (Երևան, Մելիք-Ադամյան 2/2)։
Հունվարի 20-ի երեկոյան՝ 18։00-ին Աբովյան 20 հասցեում գտնվող Արտբրիջ գրախանութ-սրճարանում տեղի կունենա սկզբում Վալերի Մանտոյի հանդիպումը հայ կին-գրողների հետ։
Հունվարի 20-ի երեկոյան՝ 18։00-ին Աբովյան 20 հասցեում գտնվող Արտբրիջ գրախանութ-սրճարանում տեղի կունենա սկզբում Վալերի Մանտոյի հանդիպումը հայ կին-գրողների հետ, ապա՝ գրքի ընծայագրում և լուսանկարվելու հնարավորություն։
Հագեցած ծրագրում մայրաքաղաքից բացի նախատեսված է այց Գյումրի։ Հունվարի 21-ին Վալերի Մանտոն կայցելի Գյումրի։ KASA կենտրոնում 15։30-ին տեղի կունենա գրքի շնորհանդես և քննարկում գրողի մասնակցությամբ:
Հունվարի 22-ի միջոցառումը կհետաքրքրի ընթերցասերներին ու կինոսերներին։18։00-ին Մոսկվա կինոթատրոնումտեղի կունենա Սերժ Ավեդիկյանի «Վերադարձ Սոլոզ» նոր, վավերագրական ֆիլմի նախադիտում, որին կհաջորդի քննարկում Սերժ Ավեդիկյանի և Վալերի Մանտոյի հետ:
Տետատետ հանդիպումներից բացի Վալերի Մանտոն նաև կհյուրընկալի հեռուստածրագրերի. Դրանցից մեկը տեղի կունենա հունվարի 20-ին, Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրի ընթացքում։
Կարդացեք նաև
- «Ակոս». Newmag-ը ներկայացնում է ֆրանսիական բեսթսելլերը Հրանտ Դինքի մասին
- Newmag-ը կհրատարակի ֆրանսիացի գրող Վալերի Մանտոյի «Ակոս» վեպը
- «Ակոս» վեպի թարգմանության մասին լուրը մեծ արձագանք է գտել հայկական մեդիայում
Վալերի Մանտոյի գիրքը Ֆրանսիայում արժանացել է «Ռենոդո» գրական մրցանակին, դարձել ֆրանսիական բեսթսելլեր։ Սա հետաքնական աշխատանք է գեղարվեստական ժանրում։ Վալերի Մանտոն մոտ երկու տարի ապրել է Թուրքիայում, ծանոթացել երկրում տիրող անհանդուրժողականության մթնոլորտին, հետաքննել Հրանտ Դինքի սպանության գործը և գրքում հավաքել կարևորագույն տեղեկություններ, մամուլի տարբեր ժամանակների հրապարակումներ, հարցազրուցներ, որպեսզի անկողմնակալ ներկայացնի հայ մտավորականի սպանության թեման։
Կարդա նաև
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (Անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Լուչիանո Վերնիկեի «Ինչո՞ւ են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գիրքը