ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Newmag-ը կհրատարակի ֆրանսիացի գրող Վալերի Մանտոյի

Newmag-ը կհրատարակի ֆրանսիացի գրող Վալերի Մանտոյի «Ակոս» վեպը Հրանտ Դինքի մասին

newmag-y-n

2020 թվականի սեպտեմբերի 15-ին Հրանտ Դինքը կդառնար 66 տարեկան։ Նրա ծննդյան առիթով Newmag հրատարակչատունը 2021 թվականին հայերեն լույս կընծայի ֆրանսիացի գրող Վալերի Մանտոյի «Ակոս» գեղարվեստական վեպը։ Վեպի թարգմանությունն ու հրատարակումն իրականացվում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության և Ֆրանսիայի ինստիտուտի աջակցությամբ։ 

35-ամյա Վալերի Մանտոն հայտնի լրագրող է և սյունակագիր։ 2008-2013 թթ. աշխատել է Charlie Hebdo հայտնի ամսագրում։ 2017 թվականից ապրելով Ստամբուլում՝ արձակագիրը ձեռնամուխ է լինում Հրանտ Դինքի և նրա թողած ժառանգության հետքերը բացահայտելու գործին և 2018-ին հրատարակում է Le Sillon վեպը։ 

Ինքնակենսագրությունն ու կյանքի հուշերն ամփոփող վեպը 2018 թվականին ստացավ ֆրանսիական բարձրագույն գրական մրցանակներից մեկը ՝ Renaudot-ը: Le Sillon-ը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «Ակոս»՝ ի պատիվ Հրանտ Դինքի ամսագրի:

Վալերի Մանտոյի երկրորդ վեպը զարմանալի խորություն ունի: Անհատի՝ վարպետորեն արված, որը միախառնված է անդունդի եզրին գտնվող աշխարհի ու սպանված լրագրողի կյանքին: 

Վեպը 2018-ին ստացել ֆրանսիական բարձրագույն գրական մրցանակներից մեկը ՝ Renaudot-ը

Երիտասարդ մի կին իր սիրեցյալին հանդիպում է Ստամբուլում: Մինչ քաղաքը դանդաղ քայքայվում է ներքին հակասություններից ու ռեժիմի բռնությունից, մարդկանց մի մասը դեռ պայքարում է իր ազատության համար: Շուրջբոլորը թափառելիս այս երիտասարդ կինը հայտնաբերում է Հրանտ Դինքի՝ խաղաղության տենչի համար Թուրքիայում սպանված հայ լրագրողի պատմությունը: 

Այս գրքի առիթով Ֆրանսիացի հրատարակիչ, Le Tripode հրատարակչության ղեկավար Ֆրեդերիկ Մարտինն ասել է. «Երբ առաջին անգամ կարդացի Վալերի Մանտոյի «Ակոսը», այնքան տպավորվեցի, որ որոշեցի, որ այն միակ գիրքը կլինի, որ մեր անկախ հրատարակչությունը՝ Le Tripode, կհրատարակի 2018-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Մի քանի ամիս անց գիրքն արժանացավ Ֆրանսիայում ամենահեղինակավոր մրցանակներից մեկին՝ Ռենոդոտ գրական մրցանակին (Prix Renaudot): Անհնար է հասկանալ՝ այս գիրքը վե՞պ է, թե՞ ինքնակենսագրություն: Եվ այո, նույնքան ֆեմինիստական տեքստ է, որքան Արևելքի ու Արևմուտքի միջև լարվածության վերաբերյալ էսսեատիպ խոհերը: Եվ այո, կոպտության ու նրբագեղության այս միաձուլման մեջ է, որ ընդգծված ֆրանսիական ինչ-որ բան է ծաղկում (թեև ինքս սրա մասին կասկածներ ունեմ): Եվ այո, այն հաջողում է՝ աներեր համարձակությամբ ներհյուսելով սիրո մտերմիկ պատմությունը ժողովրդավարության սրտաշարժ պաշտպանությանն ընդդեմ պոպուլիզմի՝ արտասովոր մարդու՝ Հրանտ Դինքի կերպարի միջոցով»:

Գիրքն արժանացել է ոչ միայն հեղինակավոր մրցանակի, այլև գրաքննադատների ջերմ ընդունելությանը: Ահա մի քանիսը. 

Վիրժին Դեսպենտե, ֆրանսիացի գրող. «Անմիջական է ու անկեղծ, ինձ միանգամից գրավեց: Ինձ շատ դուր եկավ, թե ինչպես է նա պատկերում Թուրքիան. նկարագրում է այն, ինչ կարող է վաղը կատարվել Ֆրանսիայում»:

Աննի Էռնո, ֆրանսիացի գրող. «Le Sillon-ի ներսում մոլեգին, կատաղի ու չարագուշակ աշխարհ է, աշխարհ, որը, այնուհանդերձ, խիստ կենդանի է: Դրա պատմությունը հավաքական փորձառությանը մոտենում է հնարավոր լավագույն եղանակով՝ անհատի մտերմիկ առօրյայի միջոցով»:

Դանի Լաֆերիեր, Կանադացի գրող և լրագրող. «Կարդալիս ուրախացել էի՝ չնայած թեմայի լրջությանը: Վերաբերմունք, ոճ ու մեծահոգություն, որոնք իմ մեջ հույզեր արթնացրին, որ վաղուց չէի զգացել»:

Վեպը հաջողում է՝աներեր համարձակությամբ ներհյուսելով սիրո մտերմիկ պատմությունը ժողովրդավարության սրտաշարժ պաշտպանությանն ընդդեմ պոպուլիզմի՝ արտասովոր մարդու՝ Հրանտ Դինքի կերպարի միջոցով

Յան Պերո, Les Inrocks«Նրա ազնվությունն Էմանուել Կառերին է հիշեցնում, ես-ի կիրառումը, որն էլ ավելի նուրբ ու ցավոտ է դառնում, քանի որ այդ ես-ը մերկացած է, ի հայտ է բերում իր բոլոր անկատարություններն ու թերությունները: Սա վեպ է ձախողման մասին, բայց ոչինչ ավելի գեղեցիկ չէ, քան պատմությունները, որոնք վատ են ավարտվում, որովհետև թեման գերազանցում է պատմությանը»:

Ալեքսանդրա Շվարցբրոդ, Libération. «Վալերի Մանտոն միավորում է ինքնակենսագրական սիրո պատմությունն ու Հրանտ Դինքի պատմության հետաքննությունը. հայ լրագրող, որին սպանեցին 2007 թվականին»:

Գրքի հայերեն թարգմանությունն արդեն սկսվել է։ Այն թարգմանում է Սամվել Գասպարյանը, որը Newmag-ի համար թարգմանել է Շառլ Ազնավուրի գրքերը։ Այժմ թարգմանությունն ընթացքում է. «Սա գիրք է ոչ միայն Հրանտի, այլև Թուրքիայի մասին՝ ամբողջությամբ, իր քաղաքներով ու խնդիրներով։ Կարծում եմ՝ շատ հետաքրքիր գրողի հետ գործ ունենք և՛ լեզվական, և՛ նյութի մատուցման առումով։ Շատ գեղեցիկ, հարուստ բառապաշարով գիրք է։ Սա սովորական վեպ չէ։ Սա իսկապես արտառոց վեպ է՝ իր ուրույն կառուցվածքով ու ներքին դինամիկայով»։

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունն այս առիթով հայտնել է. «Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը պատիվ ունի հայտնելու, որ աջակցում է Newmag հրատարակչական ընկերությանը այս վեպի հայերեն թարգմանության ու հրատարակման գործում: Այն թողարկվելու է 2021 թվականի հունվարին ՝ Հրանտ Դինքի սպանության հիշատակի առիթով»:

Տարածել