ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

«Ակոս». դժգույն Բոսֆորի սպիտակ աղավնին. Newmag-ը ն

«Ակոս». դժգույն Բոսֆորի սպիտակ աղավնին. Newmag-ը ներկայացնում է ֆրանսիական բեսթսելլերը Հրանտ Դինքի մասին (թրեյլեր)

newmag-y-n

Newmag-ի տարվա առաջին գիրքը լրագրող և գրող Վալերի Մանտոյի «Ակոս» վեպն է։ Գրաքննադատներն այն կոչել են բացառիկ ուշագրավ գրական գործ։ Իսկ ֆրանսերենով լույս տեսած վեպն արժանացելէ ֆրանսիական հայտնի «Ռենոդո» գրական մրցանակին, դարձել ֆրանսիական բեսթսելլեր։ Սա հե

«Ակոսի» հայերեն հրատարակությունն իրականացվել է Ֆրանսիական ինստիտուտի՝ հրատարակությունների աջակցության ծրագրի և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ: Հենց Դինքի սպանության օրն էլ՝ հունվարի 19-ին տեղի կունենա «Ակոս» վեպի շնորհանդեսը։ Գրողն արդեն Հայաստանում է ու մինչև շնորհանդեսը շրջում ու ծանոթանում է մեր երկրին:

Վալերի Մանտոն գրող-լրագրող է Ֆրանսիայում, բնակվում է Մարսելում, հիմա նաև՝ Ստամբուլում։ Մոտ 5 տարի աշխատել է ֆրանսիական հայտնի «Շառլի Հեբդո» շաբաթաթերթում: Երբ 2015թվականից Ֆրանսիայում տեղի ունեցան հարձակումներ շաբաթաթերթի դեմ, որոշեց Ստամբուլ գնալ, այնտեղ հանգստություն գտնել, նոր գաղափար փնտրել. «Գիտեի, որ Թուրքիան երկար լուռ գետ չէ, բայց ուզում էի մի փոքր էլ ավելի հեռավոր պատմությունով հետաքրքրվել ՝ 2000-ականների շրջանի, բավականին խաղաղ տարիների ժողովրդավարացման ուղղությամբ: Այնտեղ հույս ունեի ծանոթանալ փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ՝ հայ կամ քուրդ»։

Իսկ թե ինչու գրքի հերոսի ընտրությունը կանգ առավ հենց Հրանտ Դինքի վրա, Մանտոն ֆրանսուհուն բնորոշ համեմատականով է ներկայացնում իր որոշումը՝ Հրանտ Դինքը խաղաղության տենչող ամենաիրական իդեալն էր, ամենախարիզմատիկը:

Հայտնվելով անծանոթ երկրում, ոչ հարազատ միջավայրում, նա այնտեղ ապրում է մոտ երկու տարի։ Ընթացքում նեղուցի մի ափից մյուսն է անցնում ու Դինքի ուրվականի պես շրջում բոլոր այն վայրերով, որը մի ժամանակ խոստացել էր «դրախտի վերածել այս դժոխքը, որում ապրում են», այն բանտերով, որոնցում տառապում են 150 լրագրողներ։ Իսկ թե ինչու գրքի հերոսի ընտրությունը կանգ առավ հենց Հրանտ Դինքի վրա, Մանտոն ֆրանսուհուն բնորոշ համեմատականով է ներկայացնում իր որոշումը՝ Հրանտ Դինքը խաղաղության տենչող ամենաիրական իդեալն էր, ամենախարիզմատիկը. «Ես փորձում եմ պատմությունը պատմող մեկը լինել՝ առանց կողմեր ​​բռնելու, բայց միաժամանակ նաև անկողմնակալ: Եթե դու ներկայացնում ես ընդամենը մեկ տեսանկյունը, դու այլևս չես լսում մյուսին, նրանք էլ այլևս չեն լսում քեզ»:

Վալերի Մանտոն հետաքննել է Հրանտ Դինքի կյանքը մանկության տարիներից մինչև «Ակոսի» հիմնադրում և սպանություն, քաղաքական-հասարակական դեմքերի ելույթները սպանությունից առաջ ու հետո։ Գրողը արխիվային նյութերից, մամուլից, Դինքի հարազատներից, գործընկերներից, աջերից ու ձախերից փորձում էր հասկանալ՝ ինչու սպանվեց Հրանտը, որն այդքան տենչում էր խաղաղություն, ով սիրում էր կյանքը, բայց և չէր վախենում ելույթներ ունենալ Թուրքիայում ու Թուրքիայի սահմաններից դուրս, ով հայերեն-թուրքերեն երկլեզու միակ պարբերականի խմբագրապետն էր, ով սպանվեց ընդամենը մեկ պատճառով՝ հայ էր, քրիստոնյա էր ու չէր լռում՝ արդարություն էր տենչում։

Գրողը փորձել է քաղաքական-հասարակական խնդիրներին բացատրություն գտնելուց բացի, նաև կրոնական ենթատեքստերն է ցանկանում հասկանալ Դինքի սպանության գործում։ Այս թեմային անդրադառնալով՝ Վալերին գրքում գրում է. «Շատ ավելի արգասաբեր կլինի, եթե կրոնական տարբերությունները գոյատևեն միասին, մեկը մյուսի հետ, այլ ոչ թե կողք-կողքի: Ախր, եթե մեզ հաջողվի ճշգրիտ կարդալ նրանց տարբերությունները, մենք կհասկանանք, որ նրանք սնում, այլ ոչ թե կործանում են իրար: Հրանտը քրիստոնյա էր։ Եթե ենթադրենք, որ ատելությունը վախի, իսկ վախն էլ իր հերթին դիմացինին չճանաչելու հետևանք է, ապա միայն կրթությունը բավական է, որպեսզի ապրենք երջանիկ և միասին, բարգավաճենք հաշտ ու համերաշխ, հավիտյանս հավիտենից, ամեն»:

Կրակողները, որոնք, ըստ երևույթին, Թուրքիայի ազգայնական շրջանակներից էին, երեք փամփուշտ են խրել նրա մարմնի մեջ՝ հասկացնելու համար, որ այլևս չի կարելի վերհիշել Հայոց ցեղասպանությունը:

Գրողն անդրառանում է նաև Դինքի մանկությանը, ծնողներին, ծանր կյանքին, թե ինչպես վերջապես Հրանտը երազանքն իրականացրեց ու ունեցավ հայկական անձնագիր, ինչի մասին շատերը երազելով հեռանում կյանքից։ Մանտոն նկատում է՝ Հրանտն աշխարհում ամեն ինչից շատ ցանկացավ, որ ստիպված չլինեն լքել իր երկիրը, այս ցանկությունը գոնե կկատարվի. Նրա անմաքուր արյունը վերջիվերջո ջրեց իր նախնիների երկիրը. «Այն օրերին Թաքսիմի հրապարակում վրաններ կային ամենուրեք, ճեմուղու երկու կողմերում, իսկ ճեմուղին կնքել էին լրագրող, ազգությամբ հայ Հրանտ Դինքի անունով, որին սպանել էին մի քանի տարի առաջ, և որին հրապարակը գրաված և քաղաքի եզակի կանաչ տարածքներից մեկն ավերելու դեմ ոտքի ելած ցուցարարները համարում էին իրենց պահապանը»:

Կարդացեք նաև

Վալերի Մանտոն Ֆրանսիա վերադառնալուն պես հրատարակում է գիրքը, վերնագրում «Ակոս»՝ հենց Դինքի թերթի անունով։ Սպանությունից առաջ Դինքն իր հոգեվիճակը համեմատել էր վախվորած աղավնու հետ՝ նկատում է Մանտոն ու ավելացնում.«Նա սուր զգացողություն ուներ. կրակողները, որոնք, ըստ երևույթին, Թուրքիայի ազգայնական շրջանակներից էին, երեք փամփուշտ են խրել նրա մարմնի մեջ՝ հասկացնելու համար, որ այլևս չի կարելի վերհիշել Հայոց ցեղասպանությունը»:

 

Տարածել