ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Հրանտ Դինքի մահվան տարելիցի օրը Ֆրասնիայի դեսպանատ

Հրանտ Դինքի մահվան տարելիցի օրը Ֆրասնիայի դեսպանատան հետ Newmag-ը ներկայացրեց ֆրանսիացի գրողի «Ակոս» վեպը (տեսանյութ)

newmag-y-n

2007 թվականի հունվարի 19-ին Թուրքիայի Շիշլիում գտնվող «Ակոս» խմբագրատան առաջ, հետևից գլխին արձական երեք հրազենային կրակոցից սպանվեց հայ մտավորական Հրանտ Դինքը։ Մարդասպանը17-ամյա Օգյուն Սամաստին էր, ով կրակելուց հետո բղավել էր «գյավո՛ւր», ինչն էլ հիմք հան

14 տարի անց էլ Թուրքիայում ձերբակալվում ու սպանվում են լրագրողներ, իրավապաշտպաններ: Ուղիղ մեկ տարի առաջ Newmag հրատարակչությունը խոստացավ թարգմանել ֆրանսիացի գրող Վալերի Մոնտոյի «Ակոս» վեպը: Մեկ տարի անց՝ մտավորականի սպանության օրը՝ Հրանտ Դինքի սպանության և ժամանակակից Թուրքիայի հասարակության մասին պատմող վեպը լույս տեսավ հայերեն: Գրքի շնորհանդեսին ներկա գտնվելու առիթվ Հայաստանում է գրողը՝ Վալերի Մանտոն: Ըստ նրա, իր գրքի ուղերձները շարունակում են արդիական մնալ. «Իմ գրքում  երիտասարդ կնոջ թափառումներն են Դինքի հետքերով : Այն ուղերձները, որ տեղ են գտել գրքում, և որոնք  Դինքի գործունեության առանցքն էին կազմում,  պարբերաբար Ֆրանսիայում ու Թուրքիայում բարձրաձայնում եմ դրանք: Գիրքը ևս այդ նպատակն ունի»:

Գրքի հեղինակը՝ Վալերի Մոնտոն, նաև լրագրող է, սյունակագիր: Աշխատել է Շառլի Հեբդոյի  շաբաթաթերթում: Ապրում է Մարսելում, այժմ նաև՝ Ստամբուլում: «Ակոսը» հեղինակի երկրորդ վեպն է. « Աշխատել եմ Շառլի Հեբդոյում, տեսել եմ գործընկերներիս մահը, ապրել այդ ցավը: Հենց այդ դեպքերից անմիջապես հետո՝ անձնական ու մասնագիտական պատճառներով մեկնեցի Ստամբուլ: Վախ արդեն զգացել էի Ֆրանսիայում՝ Շառլի Հեբդոյի ահաբեկումից հետո: Դինքի գիրքը կարդացել էի, ընկերս էր նվիրել, այդ ժամանակ էլ որոշեցի գրել Դինքի մասին»:

Այս գիրքը հարգանքի տուրք է՝ մատուցված պոլսահայ գրողին ու բոլոր այն լրագրողներին և ակտիվիստներին, որոնց ձայնը Թուրքիան այսօր էլ ուզում է լռեցնել:

Բոսֆորի ասիական ափին ապրելով՝ գրքի հեղինակը մեկը մյուսի հետևից կարդում է հայ մտավորականի մասին գրքեր, հոդվածներ, ուսումնասիրում է նրա կյանքը, շրջում այն վայրերով, որտեղ նա էր եղել: «Ակոս» վեպը 2018 թվականին արժանացել է գրական հեղինակավոր Ռենոդո գրական մրցանակին: Ֆրանսիացի գրաքաննադատներն այն բարձր են գնահատել: Գրքի թարգմանիչ Սամվել Գասպարյանն է: Խոստովանում է՝ ի սզբանե որոշել է հրաժարվել թարգանությունից, քանի որ շատ բարդ է թվացել: Սակայն գործն այնքան է հետաքրքրել, որ որոշումը փոխել ու անցել է գործի. «Վեպի ոճը շատ գեղեցիկ է, հետաքրքիր: Վստահ եմ, հայ ընթերցողին գիրքը դուր կգա, հատկապես ժանրային նրբություններով այն շատ է տարբերվում ժամանակակակից վեպերից»:

Ինքնակենսագրական, կենսագրական, վեպ ու նաև՝ սիրավեպ, ու այս ամենը՝ ռեպորտաժի ոճում: Newmag հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը գիրքը կարևորում է հատկապես՝ Արցախյան պատերազմից հետո, երբ Թուրքիան ևս մեկ անգամ ցույց տվեց՝ Դինքին սպանելուց հետո սպանում է նաև նրա երազանքը: «Հրանտ Դինքը մեծ երազանք ուներժողովուրդների բարեկամություն, հայ-թուրքական հաշտեցում։ Բայց դա Դինքի՛ երազանքն էր, ոչ՝ Էրդողանինը։ Դինքին սպանելուց 14 տարի անց Թուրքիան վերջ տվեց նաև նրա նաիվ երազանքին»։  

Կարդացեք նաև

Համավարակի ընթացքում սա Newmag հրատարակչության առաջին հանրային շնորհանդեսն է: Առաջին իրադարաձությունն է նաև Ֆրանսիայի դեսպանատան համար` իր ելույթում նկատում է դեսպան  Ջոնաթան Լաքոթը. «Դժվար տարի էր Հայաստանի համար։ Անկախ դրանից, ուրախ ենք վերսկսել մեր մշակութային նախաձեռնությունները»։

Ու դրանցից առաջինը Newmag-ի ու դեսպանատան համատեղ նախաձեռնությունն է՝ ֆրանսիացի գրող Վալերի Մոնտոյի Ակոս վեպի հայերեն հրատարակումը: «Newmag-ը Հայաստանում ֆրանսիական գրականության հիմնական հրատարակիչներից է։ «Ակոսի» հայերեն թարգմանությամբ նաև ուզում ենք վերսկսել ֆրնասիական գրականության հրատարակումը Հայաստանում»,- նկատեց դեսպանը։

Այս գիրքը հարգանքի տուրք է՝ մատուցված պոլսահայ գրողին ու բոլոր այն լրագրողներին և ակտիվիստներին, որոնց ձայնը Թուրքիան այսօր էլ ուզում է լռեցնել: Վալերի Մանտոյի «Ակոս» վեպը գեղարվեստական ինքնակենսագրություն է, լրագրողական ռեպորտաժ, քաղաքական քննադատություն, սիրավեպ ու կենսագրություն:

Տարածել