ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Դինքի կյանքն էլ, մահն էլ փոխեցին ազատ լրագրության

Դինքի կյանքն էլ, մահն էլ փոխեցին ազատ լրագրության հունը. Քննարկում Վալերի Մանտոյի մասնակցությամբ (տեսանյութ)

newmag-y-n

Հայ մտավորական և լրագրող Հրանտ Դինքի սպանության տարելիցի ոգեկոչման առիթով ՀԲԸՄ-ում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Հրանտ Դինքի կերպարի և նրա լրագրողական ժառանգության շուրջ: Հանդիպման հատուկ հյուրն էր «Ակոս» վեպի հեղինակ, Ֆրանսիացի գրող Վալերի Մանտոն:

Մասնագիտությամբ լրագրող, էությամբ՝ հումանիստ: Նրա կյանքն ու գործունեությունը յուրահատուկ գնահատական ստացավ մահից հետո միայն: Դինքի ողբերգությունը քննարկում են արդեն 14 տարի: Հենց այս թեման էր կազմում ՀԲԸՄ կազմակերպված հանդիպման առանցքը։ Սպանությունից մեկ տասնամյակ անց ֆրանսիացի գրող Վալերի Մանտոն այցելում է Ստամբուլ ու սկսում հետաքննել, բացահայտել Դինքի կյանքն ու անցած փորձությունները։ «Ակոս» վեպը 14 տարի անց պոլսահայ մտավորականի գործունեության երկրորդ շունչն է՝ նկատում են փորձագետները:

Դինքի ողբերգական կյանքի բոլոր շերտերը՝ հայտնվեցին ֆրանսուհու տեսադաշում: Դինքի կյանքի կարևորագույն մանրամասները ֆրանսուհին ամփոփել է գրքում՝այն անվանելով Թուրքիայումգործող միակ հայերեն-թուրքերեն ամսագրի անունով՝«Ակոս»։ Գիրքը ոչ միայն արձանագրում է Դինքի պայքարը, այլև այն բոլոր լրագրողների, ովքեր այսօր էլ ցանկանում են բարձրաձայնել Թուրքիայում տեղի ունեցեղ իրականությունը՝ նկատում է Վալերի Մանտոն. «Ցնցող էր այն միտքը, որ Դինքի սպանությունից հետո հարյուր հազարավոր մարդիկ փողոց էին դուրս եկել, ցուցանակներ էին պարզել ու բղավում էին որ իրենք հայ են: Շատ տարբեր մարդիկ կան իմ գրքում, կան մարդիկ, որոնք կապ են ունեցել Դինքի հետ, ու երբ ես Թուրքիայում էի, նրանք դատարաններում էին: Ես այցելում էի դատական նիստերի, հետևում էի գործերին ու հասկանում էի Դինքին»։

Դինքը խոսում էր, երբ մյուսները լռում էին, գրում էր, երբ շատերը խուսանավում էին։

Այն հիմնախնդիրները, որ ներկայացված են «Ակոս» գրքում, շարունակում են արդիական մնալ նաև այսօր՝ խոսքի ազատությունն այսօր էլ վտանգված է։ Դինքը մարդ էր, լրագրող, որի խիզախությունն ու կամքը հիացմունքի են արժանի: Նա հայկական հարցի դեսպանն էր, թուրք հասարակության հայկական խիղճը: Դինքը խոսում էր, երբ մյուսները լռում էին, գրում էր, երբ շատերը խուսանավում էին։ Այս մասին հանդիպմանը խոսեց Հայաստանում Հրանտ Դինքի հիմնադրամի ներկայացուցիչն ու անդրադարձավ գրքում արծարծված կարևոր շեշտադրումներին. «Գրել է ինքնության, քաղաքականության մասին, անդրադարձ է արել ժողովրդավարությանը, Թուրքիայի հարաբերությունների մասին Եվրամիության հետ, շեշտված է Թուրքիայի՝ իր իսկ պատմությանը առերեսվելու հարցին»։

Դինքն ավելին էր, քան պարզապես հայ լրագրության դեմքը Թուրքիայում: Գործըներները, ֆրանսիացի գրողը պնդում են՝ Դինքի կյանքն էլ, մահն էլ փոխեցին ազատ լրագրության հունը:

Տարածել