Ծրագրավորողը ամբողջությամբ ավտոմատացրել  է իր աշխատանքը և չի ասում այդ մասին ղեկավարությանը, որ շարունակի ստանալ լրիվ դրույքով աշխատավարձ

July 4, 2017

Նրա խնդիրն է աղյուսակի տեսքով ստանալ տվյալներ և հետո դրանք համապատասխանեցնել նախատեսված չափորոշիչներին։ Ծրագրավորը արդեն 2 տարի հեռակա է աշխատում և 1 տարի ոչինչ չի անում՝ ամբողջ աշխատանքը ավտոմատացված է։ Եթե նախկին աշխատողը տվյալների վերծանման վրա մեկ ամիս էր ծախսում, նոր ծրագիրը հարցը լուծում է 10 րոպեում։ Որպեսզի չպարզվի, թե նա ինչ արագությամբ է աշխատում, Etherable -ն այնպես է արել, որ ծրագիրը երբեմն սխալներ է անում։ Նրա աշխատանքը հետո ստուգում են ընկերության այլ աշխատողներ և ուղղում թերությունները։
Արդյունքում ծրագրավորողը շաբաթը աշխատում է 1-ից 2 երկու ժամ, սակայն՝ լրիվ դրույքով։ Մնացած ազատ ժամանակը ծախսում է երեխայի դաստիարակության վրա։ Ղեկավարությունը այդ մասին ոչինչ չգիտի, քանի որ ծրագրավորողը վախենում է, որ իրեն կհեռացնեն աշխատանքից անպիտանության համար։ Ծրագրավորողը կայքում հարցրել է, թե բարոյակա՞ն է ավտոմատացման մասին ղեկավարին չասելը։



Կարդացեք նաև.



Օգտատերերից մեկը հարցին պատասխանել է (ամենահայտնի մեկնաբանությունն է), որ ծրագրավորողին աշխատանքի են ընդունել ոչ թե նրա համար, որպեսզի շաբաթը 40 ժամ աշխատի, այլ արդյունքեր ցույց տա։ Տրամաբանությունն այսպիսին է․ եթե նա շաբաթը 40 ժամ աշխատեր, բայց սխալ քայլ կատարեր, նրան կպատժեին (կամ նվազագույնը դժգոհ կլինեին նրանից), բայց նման բան տեղի չի ունենում։ Մեկ այլ օգտատեր վստահ է, որ հարցի հեղինակը ճիշտ չէ, և առաջարկում է մտածել, արդյոք ծրագրավորողն իր որդուն ճիշտ կերպ է դաստիարակում։

MEDUZA