Blinklist։ Չգիտեք ինչի՞ մասին է «Սովորության ուժը»։ Դիտե՛ք ուղեցույցը և որոշե՛ք գնե՞լ գիրքը, թե՞ ոչ (տեսանյութ)

June 4, 2021

Ամերիկացի լրագրող և գիտահանրամատչելի գրքերի հեղինակ Չարլզ Դահիգը սեփական փորձով ապացուցեց, որ հնարավոր է հրաժարվել վնասակար սովորություններից ու փոխարենը մեր կյանք բերել նորերը, որոնց ազդեցությունը մեզ վրա գոնե դրական արդյունք կտա : Ինքն իր օրինակը դարձրեց փաստերի ժողովածու ու գրքի միջոցով փոխանցեց ընթերցողներին: Այս տարի Newmag-ը ներկայացրեց գրքի հայերեն հրատարակությունը: Գերմանական հայտնի Blinklist ծառայությունը ամփոփել է «Սովորության ուժը» գրքի բովանդակությունը մեկ համառոտ տեսանյութով։

Սովորաբար նոր տարվա շեմին կամ հրաժարվում ենք հին, վատ սովորություններից, կամ որդեգրում ենք նոր, լավ սովորություն։ Օրինակ՝  ամեն առավոտ մարզասրահ եմ գնալու կա՜մ թողնելու եմ ծխելը արտահայտությունները հաճախ ենք կրկնում թե՛ մենք, թե՛ մեր շրջապատը: Որ խոսքը գործողության վերածվի, ցանկությունն էլ՝ իրականության,  Չարլզ Դահիգը խորհուրդ է տալիս՝ մի՛ հապաղեք:

Լա՛վ, բայց ի՞նչ է սովորությունը՝ այս հարցի պատասխանի փնտրտուքով Չարլզ Դահիգը մեզ տանում է գիտական ցնցող բացահայտումների միջով, որոնք բացատրում են, թե մեր սովորություններն ինչպես են գոյատեւում ու ինչպես են փոխվում: Մենք պարզում ենք, թե ինչու են որոշ մարդիկ եւ ընկերություններ դժվարանում փոփոխություն սկսելիս, թեպետ տարիներով ձգտում են դրան, մինչդեռ մյուսներն այդ փոփոխությունը կարծես անում են մեկ օրում:

Պետք է ոչ թե դիմակայել ցանկությանը,այլ փոխել դրան հասնելու ճանապարհը։ Կանգառում ծխելու փոխարեն կարելի է փոխել գործողությունը և որպես պարգև ստանալ նույն հաճույքը։

Ըստ նրա, սովորությունը 3 փուլ ունի. ազդակ, գործողություն և պարգև։ Նախզգում եք արտաքին ազդակը, օրինակ՝ նկատում եք, որ ավտոբուսը մի քանի րոպե ուշանում է։ Դրան հետևում է գործողությունը, այսինքն` այն քայլերը, որ սովորաբար անում եք որևէ ազդակ ընդունելիս։ Օրինակ՝ ավտոբուսին սպասելու ընթացքում ժամանակ սպանելու համար գուցե մի ծխախոտ կպցնեք։ Եվ վերջապես՝ դուք ստանում եք պարգևը։ Այս դեպքում՝ նիկոտինի չափաբաժին։

Այս պարգևին ձգտելու ցանկությունն է բարդացնում վատ սովորություններից հրաժարվելու ընթացքը։ Բարդ է, բայց անհնար չէ։ Պետք է ոչ թե դիմակայել ցանկությանը,այլ փոխել դրան հասնելու ճանապարհը։ Կանգառում ծխելու փոխարեն կարելի է փոխել գործողությունը և որպես պարգև ստանալ նույն հաճույքը։ Օրինակ, կարելի է երգ կամ փոդքասթ լսել։

Կարդացեք նաև

Հիմա ինչպե՞ս կիրառել սա։ Եթե ցանկանում եք նոր սովորություն որդեգրել, ապա գործողության ավարտին պարգևատրեք ձեզ։ Հակառակ դեպքում, միշտ տանջվելու եք՝ հավատացնում է Դահիգն իր «Սովորության ուժը» գրքում։