BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Չալզ Դահիգ. Վատ սովորությունները ճակատագիր չեն, մո

Չալզ Դահիգ. Վատ սովորությունները ճակատագիր չեն, մոլորություններ են (տեսանյութ)

newmag-y-n

Չարլզ Դահիգի «Սովորության ուժը» գրքի հիմքում ոգևորիչ փաստեր կան, թե ինչպես վերջապես ազատվել վատ սովորություններից: Այն կօգնի հասկանալ, թե ինչպես պարբերաբար մարզվել, ավելորդ քաշից ազատվել, բացառիկ երեխաներ դաստիարակել, ավելի արդյունավետ դառնալ, նորարարական

Սովորությունները ճակատագիր չեն: Չարլզ Դահիգն իր «Սովորության ուժը» գրքի միջոցով ցույց է տալիս, որ, զինվելով նոր գիտելիքով, կարող ենք վերափոխել մեր աշխատանքը, հասարակությունը և կյանքն ընդհանրապես. «Մի պահ պատկերացրեք, որ Ձեր սովորություններից մեկն ուզում եք փոխել: Պատկերացրեք, օրինակ, ամեն առավոտ գնում եք ճաշարան ու թխվածքաբլիթ ուտում: Այդ սովորույթի պատճառով մի քիչ քաշ եք հավաքել: Ավելի ստույգ այդ սովորույթի պատճառով դուք լցվել եք 4 կիլոգրամ ու Ձեր կինն էլ դա նկատել է: Երբ ասում եմ Դուք, իրականում նկատի ունեմ՝ ինձ, որովհետև ես էլ էի դրան վարժվել ու չէի կարողանում ձերբազատվել ո՛չ սովորությունից, ո՛չ էլ ավելորդ քաշից» :

Հասկանալու համար, թե որքան արմատացած էր դա ու ինչ պետք է անել այն փոխելու համար, Դահիգն ուսումնասիրում է, թե ինչպես են սովորույթներն աշխատում: Ըստ նրա, բոլոր սովորույթները նույն կերպ են գործում: Սկզբում լինում է ազդակը՝ ինչ-որ մի դրդապատճառ, որն էլ ձևավորում է սովորությունը. «Ցանկություններիս ազդակները պարզելու համար մի քանի օր ուշադիր հետևել եմ, թե երբ եմ ուզում բլիթ ուտել: Ու մի շատ հետաքրքիր բան պարզվեց. բլիթ ուտելու ցանկությունն առաջանում էր հատկապես 15։00-15։30-ի միջակայքում: Ահա և ազդակը՝ օրվա որոշակի ժամ» :

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երբ հիմնովին ճանաչում ես սովորույթներդ, կարողանում ես դրանք ուզածիդ պես փոխել:

Շատ հաճախ ամենակարևորը հենց այն է, որ որ մենք սովորության շնորհիվ հասնում ենք այն պարգևին, որին ձգտում ենք: Սակայն պարգևից գլուխ հանելը մի տեսակ խաբուսիկ է. «Աթոռից վեր եմ կենում, գնում եմ միջանցք, վերելակով բարձրանում եմ 14-րդ հարկ, ճաշարանից գնում եմ թխվածքաբլիթ, ուտում եմ ու զրուցում գործընկերներիս հետ: Այս գործողության վերջին փուլը պարգևն է»:  

Դահիգը մի էքսպերիմենտ է անում: Մի օր ճաշարան գնալու փոխարեն սկսում է զբոսնել: Հետո, հաջորդ օրը բարձրանում ճաշարան ու ու թխվածքաբլիթ գնելու փոխարեն վերցնում է շոկոլադ: Հաջորդ օրն էլ գնում է ճաշարան, բայց ոչինչ չի վերցնում: Փոխարենը մի 10 րոպե զրուցում է ընկերների հետ. «Հասկացաք, չէ՞: Իրականում ես տարբեր վարկածներ էի փորձարկում, որ հասկանամ թե ինչ պարգև եմ ուզում: Ու հասկացա, որ ոչ էլ թխվածքաբլիթ եմ ուզում, ինձ ընդամենը շփում էր պետք: Իսկ հիմա անկախ ինձնից 15:30 տեղիցս վեր եմ կենում, նայում եմ կողքերս, գտնում եմ մեկին ու հետը մի 10 րոպե զրույցի բռնվում: Հետո էլի գնում եմ սեղանիս մոտ»:

Կարդացեք նաև

Թխվածքաբլիթ ուտելու ցանկությունն իսպառ վերանում է ու նոր սովորույթ ձևավորվում: Արդյունքում՝ նիհարում է 6 կիլոգրամ: Գրողը նկատում է՝ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երբ հիմնովին ճանաչում ես սովորույթներդ, կարողանում ես դրանք ուզածիդ պես փոխել:

Տարածել