9 հարց, որ վախենում ենք տալ ինքներս մեզ

September 27, 2018

Հարցերը կառավարում են մեր ուշադրությունը, ուղղորդում այնտեղ, որտեղ դրանց կարիքը շատ է զգացվում:


1.Ինչո՞ւ եմ թուլություններին զոհ գնում


Թուլությունների մեծ մասը ծնում են անորոշություններ: Նախ և առաջ պետք է դրանք նկատել, ընդունել ու վերացնել, առանց այդ անելու խնդիրները չեն լուծվի:


2. Ինչո՞ւ կյանքի վերաբերյալ ծրագրերս չեն իրականանում


Մանուկ հասակում բոլորն են երազում՝ ինչ դառնալ, որտեղ լինել, սակայն տարիներ անց հասկանում եմ, որ հայտնվել են ոչ այնտեղ,  որտեղ երազել են, դարձել են ոչ այն, ինչ ուզում էին: Խնդիրն այն է, որ ժամանակի ընթացքում բոլորս ենք ձգտում ստաբիլության: Դա իր հերթին նպաստում է, որ երազանքները փոխարինվեն ցանկություններով:


3. Ի՞նչ եմ սպասում կյանքից


Բոլորն են ինչ-որ բան սպասում կյանքից կամ մարդկանցից: Երբ չեն ստանում դա, զարմանում են: Սպասումների արդարացման համար անհրաժեշտ է դրանց համապատասխանել: Ակնկալում ես արդարություն, ինքդ եղիր արդար, սեր ես փնտրում, ինքդ սիրիր:


4. Ինչո՞ւ գործը մինչև վերջ չեմ անում


Այն, որ գործերը միշտ հետաձգում եք, անորոշության ու կասկածամտության վառ ապացույց է՝ գուցե չկարողանամ:


5. Ի՞նչ եմ արել, որ կյանքը թեթևանա


Մենք վախենում ենք հենց այս հարցից, քանի որ գիտենք հստակ պատասխանը՝ ոչինչ: Ռեժիմով ապրելը խանգարում է զգալ կյանքի հմայքը: Իսկ երջանկությունը պահ է, ակնթարթ, որը նկատել է պետք:




Կարդացեք նաև.



6.Ինչո՞ւ եմ կառչում նրանից, ինչը վաղուց պիտի թոթափեիք


Վիրավորվածությունն ու սխալները, որոնք մոռանալ չեք կարող և բարդում եք ուրիշների վրա: Դա պատասխանատվությունից խուսափելու հնարք է: Հիշեք, ինչ-որ բանից կառչելը նոր հնարավորությունները կորցնելու վտանգն է:


7.Ես ինձ դո՞ւր եմ գալիս


Ինքնագնահատական: Մեկ անգամ այս հարցին պատասխան տալը հեշտ է, իսկ ահա անընդհատ դրան անդրադառնալը… Առավելություններն իմանալը հեշտ է, իսկ թերությունները նկատելու համար ժամանակ է պետք:


8 Ես պատասխանատո՞ւմ եմ իմ ունեցածի համար


Ինչո՞ւ եմ այդ մասնագիտությունն ընտրել, ինչո՞ւ այդպիսի հարաբերություններ ունեմ: Եթե այս հարցին պատասխանում եք՝ իմ ընտրությունն էր, այլևս դժգոհել չեք կարող: Կյանքը ձեր ընտրության վճարն է:


9. Ինչպե՞ս եմ ապրում


Ամենաբարդ հարցն է, որին պետք է ժամանակ առ ժամանակ անկեղծ պատասխանել: Ամենօրյա վարքը կյանքի նկատմամբ ընդհանուր վերաբերմունքի մասնիկն է: Եթե այսօր տրվում ենք բարկությանը, ինչպե՞ս կարող ենք դրանից խուսափել վաղը: Այս հարցը ամենակարևորն է, որը թույլ կտա հասկանալ՝ ինչի վրա պետք է հատկապես աշխատել:


lifehacker





Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում