#RanDorn. Մեցցո Պրոդաքշնի հրավերով Երևան է գալիս Իվան Դոռնը

May 22, 2017

Այս տարի Մեցցո Պրոդաքշնն ամառը կմեկնարկի հանրահայտ ու սիրված արտիստի՝ Իվան Դոռնի բացօթյա մենահամերգով, որը կկայան հունիսի 3-ին Դալմա Գարդեն Մոլի ետնամասում:


"Стыцамэн" երգով բոլորիս հայտի դարձած Իվան Դոռնը Հայաստան է գալիս իր "RanDorn" համերգային ծրագրով, նոր երգերով ու բոլորովին նոր ոճով: Համերգի ընթացքում կհնչեն արտիստի ինչպես հայտնի և ճանաչված, այնպես էլ նոր կատարումները: Երեկոյին մասնակցելու են նաև DJ-ներ: Թեև համերգը բացօթյա է, սակայն մուտքը լինելու է տոմսերով:



[embed]http://www.facebook.com/mezzoproduction/videos/1386599481379084/[/embed]


Հունիսի 3-ին ժամը 18:00-ին ամռան ամենաթեժ համերգի մեկնարկը կտան հայտնի հայ DJ-ները: Այդ ընթացքում նախատեսվում է նաև Quest-խաղեր հովանավորների կողմից, պարային շոուներ ու "cool" մրցանակներ  համերգի աջակիցների կողմից:

Այնուհետև՝ ժամը 21:00-ին բեմ կբարձրանա հանրահայտ Իվան Դոռնը:


Այնպես որ, Run to #RanDorn, Երևան!

http://www.facebook.com/mezzoproduction/videos/1367985143240518/