Ալ կարմիր տոտալ-լուք. աշնան գլխավոր գույնը կարմիրն է

September 14, 2017

Ինչի՞ց սկսվեց


Արյուն, սեր ու ցանկություն․ ահա այն գլխավոր ասոցիացիաները, որ առաջանում են կարմիր գույնը տեսնելիս: Միջին դարերում կարմիրով հիմնականում պատկերում էին Հիսուսին ու Մարիամ Մագդաղենացուն: Հենց այսպես էին այս Մարիամին տարբերում Աստվածամայր Մարիամից:
Алый тотал-лук: Красный как главный цвет осени. Изображение № 1.
Թագավորների ու հոգևորականների հագուստը նույնպես հաճախ կարմիր էր լինում: Մինչև 19-րդ դարը կարմիրը ասոցացվում էր նաև շքեղության հետ: Կարմիրի երանգները ստանալը շատ բարդ էր: Դա կարող էին իրենց թույլ տալ միայն հարուստները: Օրինակ, 17-րդ դարում Մեքսիկայից Եվրոպա ներմուծվեցին կարմիր բզեզներ: Դրանց միջոցով ներկված հագուստն, իհարկե, թանկ էր:  Հիշեք, Որդան կարմիրը: Կարմիրն իր թագավորական կարգավիճակը կորցրեց, երբ ի հայտ եկան արհեստական ներկերը:
[caption id="" align="alignright" width="440"]Алый тотал-лук: Красный как главный цвет осени. Изображение № 3. Նկարը ՝Ցերեկվա գեղեցկուհին / Belle De Jour ֆիլմից։ Նկարում ձախից Ժան Սորելն է, աջից՝ Կատրին Դենյովը[/caption]
[caption id="" align="alignleft" width="196"]Алый тотал-лук: Красный как главный цвет осени. Изображение № 2. Ջուլիա Ռոբերտսն է «Սիրունիկը» ֆիլմում[/caption]
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Հեղափոխությունների, աշխատավոր դասակարգի խորհրդանիշը նույնպես կարմիրը դարձավ: Այն օգտագործվում էր դրոշների համար: Հետո արդեն, կարմիրը դարձավ նաև Խորհրդային միության, Կուբայի, Չինաստանի ու մյուս սոցիալիստական երկրների գույն-խորհրդանիշը: 60-ականներից սկսած, դիզայներները սկսեցին տարբեր փորձարկումներ անել այս գույնի հետ: Կարմիրի իսկական սիրահար էր Վալենտինո Գարավանին: Դիզայներն ասում էր, որ տխրության դեմ ամենալավ դեղը հենց կարմիր գույնն է: 90-ականներին կարմիրը սկսեց նաև ասոցացվել գլամուրի հետ: Հիշեք, «Սիրունիկը»  ֆիլմը, որտեղ Ջուլիա Ռոբերտսը օպերա գնում է շքեղ կարմիր երեկոյան զգեստով:  
 


Նորաձևության մասին գրել ենք նաև․





Ինչպե՞ս կարմիրը վերադարձավ նորաձևություն 


Ժամանակակից աշխարհում կարմիրը հաճախ է ասոցացվում իշխանության հետ, դա նաև առաջին տիկնանց ու կին ղեկավարների շնորհիվ է: ԱՄՆ նախկին նախագահի կինը` Միշել Օբաման, հաճախ էր կրում այս գույնի հագուստ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նույնպես նախընտրում է ալ կարմիր իրեր: Կարմիր հագուստի սիրահար է նաև նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը: Իսկ Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնը կարմիրը հաճախ համադրում է սևի հետ:  
[caption id="" align="aligncenter" width="900"] Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնը[/caption]
Dolce & Gabbana-ն, օրինակ, իր աշուն-ձմեռ 2013 հավաքածուում ներկայացրեց մի քանի կարմիր զգեստ, որոնք հիշեցնում էին 16-17 դարերի թագավորական շքեղությունը:  Կարմիրը կարևոր գույն էր նաև Ռեյ Կավակուբոյի համար: Մոդայի պատմության մեջ ամենահայտնի հավաքածուներից մեկը` 2015-ին ներկայացված Comme des Garçons–ի բացումն արվեց ալ կարմիր վարդերով հագուստով: 2016-ին Էդի Սլիմանը ներկայացրեց Saint Laurent-ի համար արված իր վերջին հավաքածուն: Դիզայները հեռացավ սկանդալով: Նրա հայտնի իրերից մեկը սրտի տեսքով ահռելի փափլիկ մուշտակն էր : Դեմնա Գվասալիայի`Balenciaga-ի համար արված հավաքածուում էլ կար ալ կարմիր պուխովիկ: Այդ բաճկոնը կարելի է համարել ընկերության հիթային ու պատմության մեջ մտած իրերից, այն կարելի է գնել նույնիսկ հիմա:  

Ինչի՞ հետ կրել


Алый тотал-лук: Красный как главный цвет осени. Изображение № 9.
Այս սեզոնին կարմիրը պետք է համադրել հենց կարմիրի հետ: Տոտալ լուքն այս տարվա կարմիրի համադրության ամենաթրենդային տարբերակն է: Օրինակների համար կարող եք ուշադրություն դարձնել Max Mara-ի առաջարկած կարմիր հագուստներին: Դրանք տարբեր ալ կարմիր իրերի համադրություն են, իրերի մի մասը թավիշից է, մի մասը մորթուց ու տրիկոտաժից: Իհարկե, կա վտանգ, որ չափը կարող եք անցնել ու մոդայիկից վերածվել անճաշակի: Եթե չունեք դիզայներական հոտառություն ու իրերը համադրելու սուպերհմտություն, կարող եք հետևել մի քանի փոքրիկ, բայց կարևոր կանոնների: Կարմիրի հետ կարելի է համադրել մոխրագույնը, մարմնագույնը, սպիտակը ու սևը: Այդպիսի համադրություն ցույց տվեցին Emilia Wickstead ու  Jil Sander ընկերությունները: Prada-ն էլ ցույց տվեց, որ կարմիրը համադրելի է գրեթե ամեն մի գույնի հետ: Մի խոսքով, այս տարի պոդիումների գույնն ալ կարմիրն է:

WONDERZINE