Քոնոր ՄաքԳրեգոր. 2017-ի ամենաոճային տղամարդը

Քոնոր ՄաքԳրեգոր. 2017-ի ամենաոճային տղամարդը

Իռլանդացի, մարտիկ, UFC չեմպիոն: Բացի այդ, անթերի ճաշակի տեր: Ու դա ավելի տարօրինակ է, քան այն, որ  նա մրցակցին տապալում է 13 վայրկյանում:

Սպորտսմենները հազվադեպ են մեզ զարմացնում իրենց մտածված հագուկապով: Հիմնականում նրանց համազգեստը ջինսն ու կեդերն են: Մեզ հայտնի միակ հայտնի ոճային սպորտսմենը Դեվիդ Բեքհեմն է:  Ու մեկ էլ հայտնվում է խառը մենամարտերի մարտիկ ՄաքԳրեգորը` իդեալական  «նստեցրած» եռամաս կոստյումով:

ՄաքԳրեգորը հաճախ է խոստովանում, որ աշխարհում ամենաշատը սիրում է անել երկու բան. «անջատել» հակառակորդին, ու լավ տեսք ունենալ: Նա շատ է սիրում շոփինգ անել ու հաճախ է պատմում իր տասժամյա շոփինգների մասին: Նման գնումներից մեկի ժամանակ մարզիկը Dolce & Gabbana –ում ծախսել է 27 հազար դոլար: Այդ պատմությունը հայտնի էր դարձել, քանի որ Քոնարը շատ էր բարկացել, որ նման գումար էր ծախսել, բայց իր գնումների տոպրակի մեջ մի քանիսը  վաճառողները մոռացել էին դնել:

Գուցե նաև հենց սրա  մեջ է թաքնված նրա հաջողության գաղտնիքի մի մասը: Քանի դեռ շատ հայտնիներ բրենդներից վերցնում են պատրաստի հագուստ, մարտիկը ստեղծում է ու ներդրումներ անում իր լուքերում: Նա նույնիսկ ունենալով Reebok-ի հետ պայմանագիր, անթաքույց սիրում է  Jimmy Choo, Dolce & Gabbana և, իհարկե, Gucci: ՄաքԳրեգորը նույնիսկ ջրաքիսի ճերմակաթույր մորթուց ու օձիքին օձով մուշտակ ունի, այն արժե 30 հազար եվրո:  Կոստյում ընտրելիս ֆեշն սպորտսմենը նախընտրում է դիմել պրոֆեսիոնալ դերձակներին: Ամեն ինչ սկսվել է իռլանդական Louis Copeland & Sons ատելյեից: Վերջին տարիներին, սակայն, մարտիկի կոստյումները կարում է ամերիկյան David August ընկերությունը: Ի դեպ, ինքը` Դեվիդ Օգաստ Հեյլը սպորտսմենի ոճաբանն է:  

It’s like fucking zoo lander what a shot haha @victoriassecret

A post shared by Conor McGregor Official (@thenotoriousmma) on

Վերջին ասուլիսներից մեկի ժամանակ ՄաքԳրեգորը որոշեց, որ հագնելու է բռնցքամարտիկի ձեռնոցներն ու կռվել Ֆլոյդ Մեյվեդերի հետ: Նա այդ ժամանակ McGregor x August-ի հագուստով էր: Հետաքրքիրն այն է, որ միայն շատ մոտ եղածները նկատեցին, որ այդ կոստյումի գծերի փոխարեն գրված էր  f* you: Իզուր չէ, որ Քոնանը հայտնի է, որպես trash-talker: Հակառակորդին տապալելուց հետո Քոնանը հայտարարեց, որ  «Մեյվեդերը գրողի տարած սպորտային համազգեստով էր, իրեն նույնիսկ կոստյում չի կարող թույլ տալ ուենալ»:

Promoter money.

A post shared by Conor McGregor Official (@thenotoriousmma) on

Մարզիկի ոճաբանն ամեն մի մարտի համար նախապատրաստում է մեկ, երկու ու նույնիսկ երեք հավելյալ հագուստ: Դրանցից ամեն մեկը կարելու համար ծախսվում է 60 ժամ, քանի խստապահանջ մարզիկը սիրում է անթերի «նստած» հագուստ: Հագուստի վրա ոչ մի ծալք ու «կնճիռ» չպետք է լինի:  Մարտից առաջ նա անպայման նիհարում է: Այնպես որ նրա համար իդեալական հագուստ կարելը շատ բարդ է: Ամեն դեպքում,  David August-ը դեռ գլուխ հանում է ու դրա համար ստանում լավ գովազդ:  

Շատ լավ հասկանալով «խաղի կանոնները» (կռվողն անպայման պետք է լինի շոումեն ու նույնիսկ մի քիչ ցուցամոլ), չեմպիոնը ոգեշնչվում է 60-ականների կռվողների ոճից: Հենց այդ պատճառով է նա հաճախ կրում ժիլետ: Դա մարտերի ժամանակ: Իր անձնական զգեստապահարանում նա նույնպես սուպերմոդայիկ ու ինքնատիպ է: Օրինակ, ՄաքԳրեգորի թաշկինակն ու փողկապը երբեք նույն կտորից չեն լինում: Բացի այդ, նա իր խստաոճ կոստյումների հետ երբեք նույնաոճ պաշտոնական կոշիկ չի կրում: Ամերիկյան մամուլը գրում է, որ նա իսկական dapper է, այսինքն, ցուցամոլ կամ թիթիզ:

 

ԿՈՍՏՅՈՒՄՈՎ

POTUS

A post shared by Conor McGregor Official (@thenotoriousmma) on

Fight business.

A post shared by Conor McGregor Official (@thenotoriousmma) on

the Hooligan

A post shared by Conor McGregor Official (@thenotoriousmma) on

Change your life bread

A post shared by Conor McGregor Official (@thenotoriousmma) on

Business party

A post shared by Conor McGregor Official (@thenotoriousmma) on

Hello id like to order some competition please I don’t have any

A post shared by Conor McGregor Official (@thenotoriousmma) on

Good morning baby

A post shared by Conor McGregor Official (@thenotoriousmma) on

Whoop ass and look good. #TheMacLife

A post shared by Conor McGregor Official (@thenotoriousmma) on

 

ԱՄԵՆՕՐՅԱ

Sparring today

A post shared by Conor McGregor Official (@thenotoriousmma) on

Wouldn’t be like me

A post shared by Conor McGregor Official (@thenotoriousmma) on

The Irish Beatle!

A post shared by Conor McGregor Official (@thenotoriousmma) on

Relax and unwind.

A post shared by Conor McGregor Official (@thenotoriousmma) on

I make a different move everyday.

A post shared by Conor McGregor Official (@thenotoriousmma) on

floating thru the sky no worries

A post shared by Conor McGregor Official (@thenotoriousmma) on

Գրել կարծիք