JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Ի՞նչ կոշիկ հագնել այս աշնանը. 2017-ի կոշիկային թրե

Ի՞նչ կոշիկ հագնել այս աշնանը. 2017-ի կոշիկային թրենդները

Գլիտեր


Դիզայներներն արդեն  զգուշացրել են՝ սա համարձակների աշունն է: Բավականին ուսուցողական ցուցադրությունն էր Chanel-ի հավաքածուն Փարիզի նորաձևության շաբաթվա ժամանակ՝ հեքիաթային ճտքակոշիկներ՝ զարդարված բյուրեղներով ու ապակյա բիսերներով:
Շեշտը
Շեշտը պետք է լինեն կրունկները, ամեն ինչ պետք է տեղի ունենա կրունկների շուրջ: Կրունկները պետք է զարդարված լինեն խոշոր քարերով, կոճակներով, ուլունքներով: Դրանք կարող են լինել բուրգի, լուսնի, գնդի ու նույնիսկ սրտի տեսքով:
Մետաքս
Հայտնիության գագաթին են  գտնվում մետաքսից ու սատինից, ժանյակավոր կամ առանց ժանյակի, վառ, միատոն կոշիկները: Մի զույգ մետաքսից նավակ կոշիկ, մարգարիտներով զարդարված, թանկարժեք քարերով՝ այս ամենը պարտադիր պայման է երեկոյան լուքի համար: Աշնան համար կարող եք ընտրել ժանյակով զարդարված մետաքսից բոտիլյոններ:
[Forbes] Ինչպես ֆիլմում. 5 ժամացույց, որ կրել են հատուկ գործակալները և սուպեր հերոսները
  • Բազային զգեստապահարան. 10 իր, որ պետք է ունենալ զգեստապահարանում

  • Քոնոր ՄաքԳրեգոր. 2017-ի ամենաոճային տղամարդը




  •  

    Կարմիր ճտքակոշիկ


    Ո՞վ երբեք չի ուզել ունենալ գոնե մեկ կարմիր ճտքակոշիկ: Կարմիր բարձր ճտքակոշիկը համադրեք սև թավշյա զգեստի կամ կոկտեյլային մետաղական գույնի զգեստի հետ:
    Սլաուչ
    2017-ի ևս մեկ պոպուլյար միտում, որը մեզ է հասել ութսունականներից: Սլաուչի ճտքակոշիկները փափուկ կաշվից են, որոնց սրունքի հատվածը պետք է մի քիչ հավաքված ու ճմրթված լինի: Սլաուչները կարող են լինել ոչ միայն կաշվից, այլ նաև կտորից:
    Գունավոր մորթի
    Դե, իհարկե, էլ ինչ աշուն, առանց մորթու: Այն էլ այս տարի: Գունավոր, արհեստական մորթին տարվա գլխավոր միտումներից է: Որքան վառ, այնքան լավ:  Քանի դեռ չի եկել խորը աշունը, ընտրեք գույնզգույն մորթիով կոշիկներ: Ցրտերը մոտենալուն պես, ընտրեք նաև մորթիով կեդեր, սպորտային կոշիկներ:
    ELLE

    Տարածել