Ռոլանդ. Մեր ամենամեծ պրոբլեմն այն է, որ մարդիկ աղոթքի ժամանակ չունեն (ՖՈՏՈՇԱՐՔ)

November 13, 2014

Ռոլանդին գտա «Facebook»-ում: Պարզվեց՝ ակտիվ օգտատեր չէ, շաբաթը մեկ-երկու անգամ facebook-յան անցուդարձին է ծանոթանում, ու վերջ: Ասաց, որ հարցազրույցներ էլ վաղուց չի տալիս, ու սա բացառություն է: Ռոլանդի մասին ամենամեծ բացահայտումը, սակայն, առջևում էր:

- «Reincarnation»-ը մեր իրականության մեջ շա՞տ տարբեր ու շա՞տ տաղանդավոր խումբ է:
- Շատ տարբեր ենք ու շատ վտանգավոր:
- Վտանագավո՞ր: Ինչո՞ւ:
- Չգիտեմ: Վերջերս էդպես են ասում:
- Երևի «Երևանն» իր դերը խաղացել է:
- Չի բացառվում:

Հնդկաստանում մի շատ սիրուն տոն կա, կոչվում է Հոլի. գարնան գալուստն է ազդարարում: Տոնն իսկական գույների հրավառություն է. մարդիկ փողոց են դուրս գալիս ու միմյանց ներկերով ջրում, ինչպես, ասենք, Վարդավառի տոնին: Հոլին հնդկական մի հին լեգենդի հուշ է. հնդիկները հավատում են, որ ժամանակին աստվածներն են իրար ներկել` միմյանց սիրել սովորելու համար: