Հոգեբանական 3 ձև տղամարդուն դրդելու, որ ամուսնության առաջարկ անի

March 27, 2017

Ճշմարտությունը կարող է դառը լինել, բայց դրանից չես կարող խուսափել: Հարաբերությունները չլրջացնելու մասին խոսող տղամարդը ճշմարտության պարզեցված տարբերակն է ձեզ ասում: Սա չի նշանակում, որ նա ապագայում էլ պատրաստ չի լինի, բայց ասես ինչ-որ բան է եղել, որ նա հստակեցրել է ձեզ հետ իր հարաբերությունները:
Հնարավոր է նա ինչ-որ լուրջ բան կցանկանա, բայց ոչ ձեզ հետ: Ինչպե՞ս դրանից խուսափել: Ինչպես աղջկանից վերածվել այն կնոջը, որին նա կցանկանար կնության առնել: Ահա մի քանի հոգեբանական խորհուրդներ:

Մի հարկադրեք նրան, հոսանքին համընթաց շարժվեք


Եթե ձեզ մոտ իսկապես լավ հարաբերություններ են, ուրեմն կգա ժամանակը, երբ նա ձեզ ամուսնության առաջարկ կանի: Մի փորձեք արագացնել այդ ժամանակը կամ ստիպել նրան այդպիսի որոշում կայացնել, թողեք՝ ամեն ինչ իր հունով գնա: Դատարկ տեղը հարսանիքից խոսելու փոխարեն, սպասեք հարմար պահի, երբ այդ խոսակցությունը կսկսվի ինքն իրեն:


Էլի  հետաքրքիր հոդվածներ ունենք տղամարդկանց մասին, ահա մի քանիսը



Միշտ նրա կողմից եղեք


Ոչ թե միշտ-միշտ, բայց շատ դեպքերում և ավելի շուտ՝ մանրուքներում: Կարող է հիմարություն թվալ, բայց տղաների մեծամասնության մոտ սպորտի և կռվելու մասին գաղափարները նրանց ԴՆԹ-ում են ամրագրված: Եվ նրան ընկեր է պետք իր խմբում, այլ ոչ թե մրցակից: Զույգերը պետք է գործեն ինչպես մի մարմին: Նա պետք է զգա, որ դուք նրա հետ եք: Իհարկե սա չի նշանակում, որ պետք է գործեք այնպես, ինչպես մտածում եք, հատկապես կարևոր հարցերի շուրջ:

Եվ նույնիսկ ավելին՝ եղեք նրա մուսան


Ինչպես ասվում է, յուրաքանչյուր հաջողակ տղամարդու հենասյունը հաջողակ կինն է: Այսօր մենք կարող ենք այնքան տարված լինել կարիերայով և հաջողություններով, որ մոռանում են աջակցել և ոգևորել մեր ընկերներին: Պետք չէ շողոքորթել նրան՝ փորձելով մոտիվացնել: Եղեք կառուցողական, դրական և արդար: Եղեք հարգալից և համբերատար, երբ նա սխալվում է: Եթե նա նյարդայնանում է իր անհաջողությունների պատճառով, հիշեցրեք նրան իր անցյալի հաջողությունների մասին, և ասացեք, որ նրա մոտ ամեն ինչ կստացվի:

Աղբյուրը