Տղամարդկանց 7 տեսակ, որոնցից պետք է խուսափել առանց հետ նայելու

Տղամարդկանց 7 տեսակ, որոնցից պետք է խուսափել առանց հետ նայելու

Հարաբերությունները երբեմն այնքան բարդ են, որ թվում է ավելի լավ է միայնակ մնալ; Այդպիսի սերն արժանի չէ այն ցավին, որը մեզ պատճառում է: Իրականում ոչ թե սերն է ձեզ ցավ պատճառում, այլ սխալ տղամարդը:

Կանայք կարողանում են սիրահարվել մինչև ուշագնացություն: Երբեմն դժվարությամբ են բացատրում, թե ի՞նչն են նրանք հավանել այդ տղամարդու մեջ: Երբեմն, ոչ դիտավորյալ, բայց սիրահարվում են մի անգամ և նույն տղամարդու տեսակին, միայն որպեսզի ստանան միևնույն արդյունքը: Պարզապես տրամաբանորեն գնահատեք ռիսկերը:

Նա, ում պետք է ուղղել

Այդ տղան պոտենցիալ ունի: Դուք դա տեսնում եք: Եվ դուք պարզապես գիտեք, որ ամեն ինչ, ինչ նրան հարկավոր է. Մի քիչ սեր և խնամք ձեզնից, որպեսզի իրականացվի այդ պոտենցիալը: Հնարավոր է, նա չի կարողանում հաջողությամբ կատարել իր աշխատանքը: Հնարավոր է, նա ծխում է և շատ է խմում: Հնարավոր է, նրան չի հերիքում ամբիցիան, նա չի կարողանում կողմնորոշվել, թե ինչ է ուզում այս կյանքից, հնարավոր է, որ նա ծույլ է: Կարևոր չէ, թե ինչ է, բայց դուք ցանկանում եք լինել նրա հետ, երկարատև ներդրումներ անել և նրան այնպսին դարձնել, ինչպիսին ցանկանում եք:

Բայց դրանից ոչինչ չի ստացվի, որովհետև նա չի փոխվի, քանի դեռ ինքը պատրաստ չլինի: Եթե հիմա նա չէ, ինչ դուք ցանկանում եք, ուրեմն բաց թողեք նրան և փնտրեք ուրիշին, ով այդ պահին ձեզ համար իդեալական կլինի, այլ ոչ թե ապագայում կլինի:

Նա, ով չի սիրում սրտանց զրուցել

Այդպիսի տղամարդը չի կարողանում կիսվել իր  զգացմուքներով և զգացողություններով: Նա  ուշ է վերադառնում տուն, և նույնիսկ նրա մտքին չի գալիս զանգել և զգուշացնել ձեզ այդ մասին: Դուք կարող եք նրանից օրերով զանգեր չստանալ կամ հաղորդագրություններ:

Նա պարզապես չի մտածում, որ շփումը կարևոր է: Եվ եթե նա նույնիսկ ձեզ հետ չի խոսում մակերեսային թեմաներից, նրանից մեծ սպասումներ մի ունեցեք:

Խուժան

Այո, նա կարող է սիրել ձեզ, բայց նա սիրում է նաև մի քանի կանանց միաժամանակ: Սեքսը ձեզ հետ հիանալի է, ինչպես մյուս կանանց հետ:

Դուք երբեք նրա միակը չեք լինի, որովհետև նա պարզապես այդպես չի կարող: Նրա համար կարևոր է բազմազանությունը,  իսկ միամուսնական հարաբերությունները ձեզ համար չեն:

Տղամարդը, որը չգիտի ինքն իրեն

Այդպիսի տղամարդուն հեշտ է սիրահարվելը: Նա միքիչ կորած է և դրանից հանելուկային տարօրինակ է: Նա հետաքրքրվում է ձեր կարծիքով: Նա խոսում է, որ ցանկանում է մի բան, բայց նրա քայլերը ուրիշ բան են ասում: Ժամանակի ըթնացքում դուք կհասկանաք, ինչ նա չի ցանկոնւմ: Եվ քանի դեռ նա չկողմնորոշվի, դուք չեք կարող նրան երջանիկ դարձնել:

Մրցավազքի, բայց ոչ ավարի սիրահարը

Այդպիսի տղամարդը սիրում է հարաբերությունների սկիզբը. ֆլիրտ, սիրաշահական նամակներ, խնամքի ժամանակներ: Բայց հենց նա ձեր ուշադրության կենտրոնում հայտնվի, տանում է ձեզ անկողին, ձեզնից ստանում է ամեն ինչ և վերջում իրենից հեռացնում է; Նա չի պատասխանում ձեր զանգերին և հաղորդագրություններին, ձեր շփումը կտրուկ ավարտվում է: Մրցավազքը ավարտված է, այնպես որ նրան դուք այլևս հետաքրքիր չեք: Իսկ դուք լավագույնին եք արժանի:

Միշտ տառապող տեսակ

Այդ տղամարդը տառապել է նախկին սիրուց կամ մանկական վնասվածքից, կամ ինչ որ այլ դժբախտություն է եղել նրա կյանքում: Նա իրեն զոհի կարգավիճակում է դրել և միշտ խղճահարություն է պահանջում:

Այո, շատ հեշտ է սկսելը նրան խղճալը: Նա թվում է այնքան սրտակից և անօգնական: Դուք նրան պետք եք և դա կարող է լինել շատ գաղթակղիչ: Բայց զգույշ եղեք: Նա կարող է դառնալ ձեր էմոցիոնալ վամպիրը և ձեզնից կխլի ձեր ամբողջ էներգիան: Ավելի լավ է ընկերներ մնաք և նրան թույլ տաք ինքնուրույն հաղթահարել սեփական խնդիրները:

Նարցիս-մանիպուլյատոր

Ամենավտանգավոր տեսակն է: Սկզբում հմայքի և խարիզմայի միջոցով նա գիտի, ինչպես սիրահետել կնոջը, և կասի ձեզ այն, ինչ դուք ցանկանում եք լսել:

Չնայած բոլոր տագնապալից նշաններին, կանայք թռչում են այդպիսի տղամարդկանց գիրկը, ինչպես թիթեռները դեպի լույսն են թռչում: Այն, նա կաորղ է սիրել ձեզ, բայց նա իրեն ավելի շատ է սիրում: Նրան չի հերիքում ուրիշներին սրտակից լինելը, և եթե դուք կասկածում եք դրանում, նա կստիպի ձեզ մտածել, որ դուք հիստերիկ եք, խանդոտ և պարանոիկ:

Պարզապես փախչեք նրանից, որքան էլ ուժեղ սիրահարված լինեք:

Աղբյուրը

Գրել կարծիք