38 դաժան ճշմարտություն՝  իրական հարաբերությունների մասին

October 23, 2018

ՄԻ՛ ՍՊԱՍԵՔ ԱՆՀՆԱՐԻՆԸ
Հասարակական մշակույթը, ընտանիքի և ինտիմ կյանքի հետ կապված,  կեղծ սպասելիքներ է առաջացնում: Սակայն իրական կյանքը միայն ուրախություն և  երջանկություն չէ: Պարզապես մենք ունենք  խեղաթյուրված ակնկալիքներ: Մենք քաղցրավենիք  և ռոմանտիկա ենք ակնկալում, բայց  հանդիպում ենք  դժվարությունների և խոչընդոտների:
Ճշմարտությունն այն է, որ հարաբերությունները երբեք պարզ չեն լինում: Դրանք փոխզիջում են պահանջում: Մեր մշակույթը ոգեշնչել է մեզ, որ սերը զգացմունք է: Բայց իրականությունն  այլ է,  սերն իրականում գործողություն է: Մենք պետք է անընդհատ ապացուցենք դա գործնականում: Միայն այդ կերպ սերը կարող է ապրել:
Ահա այն 38 դաժան ճշմարտությունները  հարաբերությունների մասին,  որոնք կօգնեն ունենալ իրական և առողջ ակնկալիքներ:


  1. Միշտ չէ, որ դուր կգաք ձեր ընկերոջը:

  2. Միշտ չէ, որ կձգտեք ձեր ընկերոջը:

  3. Երբեմն շատ ջղայնացնող կլինեք:

  4. Միշտ չէ, որ կկարոտեք միմյանց, երբ հեռավորությունը բաժանի Ձեզ:

  5. Պարբերաբար կձանձրացնեք միմյանց:

  6. Կհանդիպեք մարդկանց, և ձեզ կթվա, որ նրանք ավելի լավն են:

  7. Պարբերաբար Ձեզ միայնակ կզգաք:

  8. Ձեր ընկերը ձեր կլոնը չէ: Եվ հակասություններն ընդունելը կարող է լինել դժվար և դաժան:

  9. Ձեր սիրտը մեկ՝ կբացվի, մեկ՝ կփակվի:

  10. Երբեմն Ձեզ կզգաք գրավիչ, երբեմն՝ ոչ:

  11. Ձեր սեռական կյանքը հնարավոր է լինի բարդ: Դա նորմալ է:

  12. Միշտ չէ, որ կցանկանաք զբաղվել սեքսով:

  13. Երբեմն անտարբեր կլինեք Ձեր զուգընկերոջ նկատմամբ:

  14. Երբեմն Ձեզ կթվա, որ կապված եք իրար, երբեմն այդ զգացումը կլքի Ձեզ:

  15. Ճշմարիտ սերը պայքար է, ոչ թե միայն հաճույք:

  16. Ճշմարիտ սերը նաև վախ է ներառում:

  17. Վախը միշտ չէ, որ նման է վախի: Երբեմն կվախենաք Ձեր ամուսնու կամ կնոջ նկատմամբ դրսևորել  անտարբերություն կամ ջղաձգություն:

  18. Որքան խորն է սերը, այնքան ուժեղ է վախը:

  19. Որքան խորն է սերը, այնքան մեծ է ռիսկը: Նշանակում է՝ դուք գիտակցում եք, որ կարող եք կորցնել նրան:

  20. Երբեմն Ձեր գլխում նման մտքեր կծագեն. «Ուզում եմ հեռանալ, ուզում եմ փորձել այլ բան: Ուզում եմ ուրիշի հետ փորձել»: Սրանք միայն մտքեր են, որոնց առաջացումը նորմալ է և տեղի է ունենում բոլորի մոտ: Բայց դա չի նշանակում, որ դրանք  ճշմարիտ են: Սովորաբար դրանք վախի արդյունք են:

  21. Կասկածելի մտքերը (ինչպես վերը նշվածները), որպես կանոն, այցելում են մենակ եղած ժամանակ կամ երբ Ձեր զուգընկերը քնած է:


 


Կարդացեք նաև.




  1. Դուք կզարմանաք, թե որքան դժվար է բանակցելն ամուսնու / կնոջ հետ: Շատերն անխուսափելիորեն իրենց հարաբերությունները համեմատում են ուրիշների հետ: Եղե՛ք շատ գույշ: Բոլորը սոցիալական ցանցում գրում են միայն կյանքի լավագույն պահերի մասին: Եթե ձեր ընկերը սկսում է  ապրել  Անջելինա Ջոլիի նման հմայիչ աղջկա հետ, դա չի նշանակում, որ նրանց մոտ ամեն ինչ հարթ է, ինչպես երևում է  լուսանկարում:

  2. Վիճաբանություններն անխուսափելի են:

  3. Միշտ թվում է, Ձեր զուգընկերոջից ավելի լավն եք և ավելի արդար:

  4. Դուք կարող եք պարբերաբար հարձակվել ու վիրավորել միմյանց:

  5. Հաճախ կարող եք ցավեցնել միմյանց:

  6. Վստահությունը չարաշահելու շատ ճանապարհներ կան: Մի՛ արեք դա:

  7. Դուք ակամայից ցավ, մանկական վիրավորվածություն, անախորժություններ և դավաճանություն եք մտցնում Ձեր հարաբերություններում:  Եվ անխուսափելիորեն այս ցավը բարդում եք միմյանց : Բոլորս մեր ներաշխարհի հայելիներն ենք:  Եվ սովորաբար այդ հայելու մեջ վատն ավելի շատ է, քան՝ լավը:

  8. Ամուսնությունն ամեն ինչ չէ: Այն չի լուծում որևէ խնդիր: Զույգերը պարտավոր են շարունակել աճել և զարգանալ՝ հարաբերությունները ամրապնդելու համար:

  9. Երեխաներ ունենալուց հետո ստիպված կլինեք համակերպվել այն փաստի հետ, որ առնվազն առաջիկա մի քանի տարիներին ձեր պահանջները չեն  բավարարվելու:  Երեխաների հանդեպ սերը կունենա վերելքներ և վայրէջքներ:: Հարաբերությունների դինամիկան միշտ չէ, որ նույնն է: Երեխաներն անխուսափելիորեն կփոխեն ձեր ամենօրյա ռեժիմը՝ ոչ  Ձեր օգտին:

  10. Կասկած չկա, որ փոքր երեխաների հետ կյանքը բարդ խնդիր է: Սպասե՛ք: Նրանք կմեծանան և ամեն ինչ կհեշտանա:

  11. Երբեմն կզգաք միայն զայրույթ ու վրդովմունքն, որ ձեր ներդրումը լրջորեն թերագնահատվում է: Ընդունե՛ք այդ  մտքերը որպես հոգևոր զարգացման մաս:

  12. Դուք ստիպված պետք է դառնաք չափահաս, լուրջ մարդ:

  13. Երբեմն պետք է կուլ տաք ձեր հպարտությունը և առաջինը ներողություն խնդրեք:

  14. Դուք բաց կթողնեք արձակուրդի հնարավորությունները: Երբ երկուսով ապրեք մեկ ընտանիքում, կհասկանաք, որ ձեր հաստատուն, կայուն ֆինանսական հիմքը ժամանցից կարևոր է:

  15. Պարտադիր չէ, որ ռոմանտիկան անցնի տարիների ընթացքում: Պետք է սովորել պահպանել այն:

  16. Կվիրավորվեք, և նախկին դժգոհությունները ցրելու ուղիներ կփնտրեք:


 Միայն այս ձևով  ձեր հարաբերությունները կուժեղանան:



  1. Դուք միասին կծերանաք:


Դուք կլինեք  ծերանալու ականատեսը: Ընդ որում, ուրիշին հետևելն ավելի հեշտ է, քան սեփական անձին: Ձեր կինը վաղ թե ուշ կդառնա ծալքեր, մարմնի մասեր, սանրվածքներ: Դա կարող է լինել վշտի եւ վրդովմունքի աղբյուր: Եվ, գուցե, ուրախության աղբյուր. Եթե, իհարկե, դուք հպարտանաք, թե որքան ժամանակ եք միասին եղել:
Այս ցանկը կարդալուց հետո մնում է անհասկանալի, թե ինչու են մարդիկ համաձայնվում  երկարատև փոխհարաբերությունների:  Մի՞թե մենակ հեշտ չէ: Այո, դա ավելի հեշտ է, անվտանգ և  պակաս ռիսկային: Բայց սերտ, ինտիմ հարաբերությունները, սիրելու և սիրվելու ունակությունն ավելի հաճելի են: Հարաբերությունները նվերներ ու արտոնություն են, ինչից ոչ բոլորն են  օգտվոմ:  Իսկ ամուսնալուծվելու որոշում կայացրած մարդկանց հիմնական սխալը մեծ սպասելիքներն են, և այդ ամենի մեջ ներդրում չունենալը:
Այսպիսով պահեք  այս ցուցակը ինչ-որ տեղ: Թող այն  Ձեզ միշտ  հիշեցնի, որ կյանքը իդեալ  չէ: Այն ավելի լավ բան է:

bigpicture





Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում