Սեքս-շոփ գնալու 7 անսպասելի պատճառ

Սեքս-շոփ գնալու 7 անսպասելի պատճառ

Ավելի հետաքրքիր պատճառներ կան, քանի պարզապես գնումներ կատարելը:

Նայել ճշմարտության աչքերին

Այո-այո, հենց այդպես: Սեքս-շոփում պարզվում է, որ ամեն ինչ չգիտեք հաճույքի մասին. թաքցնում եք գաղտնի ցանկություններ, վախենում եք մի բանից, որից ինքներդ չէիք սպասում, ինչ-որ բանի բացասական վերաբերմունք ունեք և պատրաստ չեք ընդունել:

Սեքս-շոփում էքսկուրսիան հոգեվերլուծության սեանս է, որի վրա քանդվում է ձեր սեքսուալությունը:

Երբեմն պետք է ընդունել, որ սեքս-գիգանտ չեք և անկողնում գուրու չեք: Երբեմն պարզվում է, որ ձեր սեքսուալ կյանքը տխուր է, ինչպես սեռական դաստիարակության դաս: Օրինակ, տեսնում եք դերային խաղերի համար նախատեսված հագուստ և հասկանում եք, որ ձեզ համար դա զվարճալի է: Իսկ ահա ներքնաշորով սեքսուալ չեք լինի, այնպես որ մարզասրահ գնալու ժամանակն է:

Սեքս-շոփը նախևառաջ բացահայտում է ձեր մասին ճշմարտությունը և ոչ միշտ է այն հաճելի լինում:

 Կարծրատիպերը կոտրելով

Սա գլխավորը չէ, որ արվում է սեքս-շոփում: Բայց ժամանակն է հասկանալ, որ անկողնում միայն միսիոներական դիրքն ու օրալ սեքսը չէ: Եվ ոչ, պոռնոն ձեզ ոչինչ չի սովորեցնի, որովհետև այնտեղ ամեն ինչ արհեստական և տխուր է:

Մի ամաչեք ընդունելը, որ ձեզ հատուկ յուղ է պետ, ձեզ դուր է գալիս էրոգեն հատվածների հավելյալ գրգռումը:

Իրերն իրենց անունով կոչելը

Առաջին հերթին սեռական օրգանները: Ամեն ինչն էլ այս աշխարհում իր անվանումն ունի: Լսեք, թե որքան ազատ է խոսում սեքս-շոփի աշխատակիցը.  առնանդամը անվանում է առնանդամ, վիբրատորը՝ վիբրատոր: Եվ մնացած ամեն ինչը նույնպես իր անունով է կոչում: Սովորեք, դա հետո կօգնի զուգընկերոջ հետ զրուցելիս:

Ուրիշների հետ խոսեք սեքսի մասին

Կետ, որ նախորդի շարունակությունն է: Զուգընկերոջն ինչ-որ բան ասելու համար, պետք է նշել օրգանը և բացատրել, թե ինչ է պետք դրա հետ անել: Բառապաշարը արագ է զարգանում, երբ հաճախակի սեքս-շոփ եք գնում, խաղալիքների դրական և բացասական կողմերի մասին քննարկում եք վաճառողի հետ: Հետո կզարմանաք, թե ինչպես եք հանգիստ կերպով բացատրում դիմացինին, թե ինչ է ձեզ պետք:

Իմանալ, թե որքան հեռուն է գնացել գործընթացը

Եթե մտածում եք, որ սեքս-շոփը ռետինե առնանդամների հավաքածու է, ապա դուք մնացել եք 20-րդ դարում: Նախևառաջ, վիբրատորները և մնացած խաղալիքները հիմա այնպիսի տեսք ունեն, որ երբեմն դրանք դժվար է նմանեցնել սեքսուալ իրերի հետ: Երկրորդ, դրանք մարդուց ավելի շատ բան կարող են անել:

Սեքս-շոփ գնալը հիշեցնում է պոլիտեխնիկական թանգարան այցելությունը.նյութերը, գործիքները, ռեժիմները: Ամեն ինչ ժամանակակից է, ինովացիոն և բեկումնային:  

Ներսի սահմանակումը հանեք

Հավատացեք, սեքս-շոփի աշխատակիցները տեսել են ավելի սարսափելի զույգերի, որոնք ցանկանում են սեքսով զբաղվել այլ կերպ, բայց չգիտեն ինչպես: Այստեղ գլխավորը հանգստանալը և կողքերը նայելն է: Մի վախեցեք բացել և ձեռք տալ իրերին, զգալ դրանք, տեսնել, թե ինչպես են աշխատում: Հնարավոր է, որ ձեր մեջ կբացահայտեք այնպիսի ցանկություններ, որոնց մասին չէիք էլ մտածում, իսկ ինչ-որ խաղալիքները բառի բուն իմաստով կթռչեն ձեր ձեռքը և կստիպեն իրենց գնել:


Կարդացեք նաև.


Մյուսների վրա ուշադրություն մի դարձրեք

Շատ ենք գրում այն մասին, որ ուրիշի կարծիքը չպետք է հաշվի առնել և պետք է գլխից հանել «Ինչ կմտածեն իմ մասին» միտքը: Սեքս-շոփ գնալը կօգնի ձեզ այդ հարցում:

Այո, բոլորն են տեսնում, թե ուր եք գնում: Այո, սեքս-շոփ գնում են նաև այն մարդիկ, ովքեր նայում են ուրիշներին: Թքած:

Խանութից դուրս կգաք և ինքնավստահ կքայլեք, իսկ մնացածը կնախանձեն, կամ կշփոթվեն: Ամեն դեպքում, ձեզ համար տարբերություն չպետք է լինի:

Եվ մի մոռացեք խնդրել խանութի լոգոտիպով ֆիրմային ցելոֆան, այլապես, սովորաբար, սեքս-շոփերում տալիս են համեստ, ոչ մի բանի մասին չասող ցելոֆաններ: Դա մեր մեթոդը չէ. չեպտք է վախենալ ուրիշի կարծիքից:

LIFEHACKER

  Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։

Գրել կարծիք