7 նշան, որ տղամարդը շփվում է կնոջ հետ միայն արտաքին տեսքի համար

7 նշան, որ տղամարդը շփվում է կնոջ հետ միայն արտաքին տեսքի համար

Պետք է խելացի լինել և հասկանալ, որ միայն արտաքինով հետաքրքրված տղամարդը ցանկացած պահի կարող է լքել իր ընկերուհուն և շփվել մեկ այլ՝ ավելի գեղեցիկ աղջկա հետ:

  1. Միասին եք միայն սեքսով զբաղվելու համար

Եթե ընդհանրություններ չունեք. միասին ձեր ընկերների հետ ժամանակ չեք անցկացնում, նա նույնիսկ քեզ հետ հեռուստացույցով ինչ-որ բան չի նայում: Միակ մտերմությունը, որը ձեր միջև կա ինտիմն է: Պարզապես սեքս: Հնարավոր է, որ երկուսդ էլ նույնն եք ցանկանում: 

  1. Նրան չի հետաքրքրում լուրջ խոսակցությունը

Հնարավոր է, որ նրան ընդհանրապես հետաքրքիր չէ քեզ մոտիկից ճանաչելը: Իրեն հետաքրքիր չէ քո կյանքը: Չի ցանկանում մտնել քո ապրումների մեջ: Նա միայն ցանկանում է քո մարմինը:

  1. Բոլոր հանդիպումներն ավարտվում են անկողնում

Դուք գրեթե չեք ժամադրվում, բայց, երբ ամեն դեպքում պետք է, ապա պարտադիր ավարտվում է սեքսով: Դա նրա համար գլխավորն է:

  1. Բոլոր հաճոյախոսությունները արտաքինի մասին են

Նա երբեք չի ասում, թե ինչքան խելացի կամ սրամիտն ես դու, երբ հաջող կատակ ես անում: Նա երբեք չի նկատում ձեր հաջողությունները: Չի տեսնում քո շարմը, խարիզման: Ասում է միայն, որ սեքսուալ ես կամ, որ քեզ նայելը մեծ հաճույք է: 

  1. Նկատում ես, որ նայում է այլ կանանց

Իհարկե, արտաքին տեսքն էմիակ պատճառը, որի համար միասին եք: Բայց կորցնում ես նրան, երբ հայտնվում է ինչ-որ գեղեցիկ աղջիկ: Նա անընդհատ կնայի այդ աղջկան, քանի որ ձեզ հետ լուրջ էմոցիոնալ կապի մեջ չէ, որպեսզի հավատարիմ լինի:


Կարդացեք նաև.


  1. Նա քեզ հետ չի խոսում համատեղ հեռանկարային ծրագրերի մասին

Նրան հետաքրքրում է միայն ապագայում կլինի՞ սեքս: Նրան ընդհանրապես չի հետաքրքրում, թե ինչի՞ կհանգեցնեն ձեր հարաբերությունները: Այնպես որ նա չի խոսի այդ մասին:

  1. Նա միշտ նեղսրտում է, եթե փոխադարձ չես պատասխանում նրա սեքսուալ ոտնձգություներին

Նրա համար միայն կարևոր է սեքսն ու ֆիզիկական առանձնահատկությունները: Նա չի ցանկանում քեզ հետ ժամանակ անցկացնել: Չի ցանկանում քեզ ավելի լավ ճանաչել: Նա ցանկանում է քեզ հետ պարզապես սեքսով զբաղվել և վերջ: Եվ, եթե նրան չես տալիս այն, ինչ ցանկանում է, նա զարմանում է կամ բարկանում, քանի որ սեքսը դա միակն է, որը նա ցանկանում է և քեզնից սպասում է: Երբ դա փոխադարձ չէ, նա այլևս քեզ իր կողքին չի տեսնում: Այդ պատճառով էլ նա ամեն անգամ նեղսրտում է, երբ մերժվում է:

CLUBER


  Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։


 

Գրել կարծիք