10 հանգստացնող կայքեր, որոնք կթուլացնեն լարվածությունը

October 2, 2014

1. Երկու րոպե անգործություն  
Միակ բանը, ինչ պետք է անել առաջիկա 2 րոպեում՝ ՈՉԻՆՉ: Հարմար տեղավորվեք աթոռին, նայեք էկրանին ու լսեք ալիքների ձայնը` Donothingfor2minutes.com-ով: Որքան էլ դժվար լինի, փորձեք այդ ընթացքում չդիպչել ստեղնաշարին կամ մկնիկին:
2. Հանգստություն
Calm.com-ը նույնպես ուղեղն ու նյարդերը հանգստացնելու համար է: Պետք է ընտրել 2-ից 20 րոպե տևողությամբ մեդիտացիաներից մեկը: Ամեն ինչ կախված է հոգնածության աստիճանից: Կարող եք ընտրել մեղմ ալիքների, դաշտում հովիկի կամ ջրվեժի ձայնը: Կայքն ունի նաև անվճար հավելված iPhone-ի համար:
3. Աղմկոտ 
SimplyNoise.com-ն օգտագործում է սպիտակ, վարդագույն և շագանակագույն ձայներ: Սպիտակ և վարդագույն ձայները խորհուրդ է տրվում լսել աշխատավայրում` դրանք կենտրոնացնում ու աշխատանքն ավելի արդյունավետ են դարձնում: Սպիտակ ձայնի հաճախականությունը կօգնի ինչ-որ բան սովորելու գործում: Վարդագույն աղմուկը միահյուսում է բարձր ու ցածր հաճախականությունները, որոնք կօգնեն ազատվել սթրեսից:
4. Անձրևոտ 
SimplyRain պատկանում է SimplyNoise կայքին և նվագում է անձևրի ձայնը: Այստեղ գունավոր սանդղակների օգնությամբ կարող եք կառավարել անձրևն ու ընտրել այն ձայնը, որն ավելի հաճելի կլինի: Կապույտ սանդղակը կարգավորում է անձրևի ինտենսիվությունը: Կարելի է նաև կայծակի ձայն ավելացել: SimplyNoise-ին և SimplyRain-ը ունեն նաև բջջային հավելվածներ:
5. Կայծակ
Rainy Mood–ից կարելի է վայելել կայծակնային անձրևի ձայնը: Կայքն ունի նաև վճարովի հավելվածներ iOS և Android համակարգերի համար: Հավելվածներում հնարավոր է առանձին կարգավորել անձրևի և կայծակի ձայնը, կարելի է նաև երգ ավելացնել երաժշտադարանից:
6. Սրճարան համակարգչում
Սիրում եք առավոտյան ժամերին սրճարանում մեկ բաժակ սուրճ ըմպել, բայց չունեք ժամանակ, Coffitivity.com կայքը թույլ կտա այդ մթնոլորտը ստանալ գրասենյակում: Սրճարանային աղմուկ, խոսացող հաճախորդներ, մատուցողներ, սպասք ու տեղաշարժվող աթոռների ձայնը ձեզ կտեղափոխեն աշխատանքային սենյակից սրճարան: Կայքն ունի iOS և Android անվճար հավելվածներ:
7. Բնության ձայներ
Naturesoundsfor.me կայքը միախառնում է տարբեր ձայները: Այստեղ 53 ձայները դասավորված են 8 թղթապանակներով: Ստեղծագործելու ազատություն կա` կարելի է ընտրել ծովային ալիքներ, ավելացնել ճայերի ձայն, գորտերի կռկռոց ու նավակների թիակների ճռռոց և հանգստանալ ծովային միջավայրում:
8. Լավատեսական երաժշտություն 
GetWorkDoneMusic.com-ը նվագում է լավատեսական ու ռիթմիկ երաժշտություն: Կայքի կառավարումը պարզ է, մի քանի կոճակից` միացնել, անջատել և երաժշտությունը արագ փոխելու կոճակ:
9. Սեփական երաժշտություն
Ռուսական ռադիոփոխարինող կայք`՝svoeradio բազմաթիվ երաժշտական ժանրերով: Կարելի է գտնել՝ ըստ նախասիրության ու աշխատանքի միջավայրի: Կայքն ունի հավելվածներ բջջայինով լսելու համար: Ընդ որում, աշխատում է կոդավորման սեփական համակարգով, ինչի արդյունքում կարող եք երաժշտությունը վայելել բջջային ինտերնետի առկայության դեպքում՝ առանց ձայնի որակի կորստի:
10. Չերաժշտական գլուխգործոց
Կայք, որտեղ չկա որևէ երաժշտություն: Սա աշխատանքի արդյունավետության լավագույն գործիքներից մեկն է: Teamviz-ի աշխատանքի հիմքում օգտագործում է թայմեր: Այն հնարավորություն է տալիս բաժանել աշխատանքը 30 րոպեանոց կտորների: Աշխատում եք 25 րոպե, 5 րոպե դադար վերցնում: Շատ կարևոր 5 րոպե ընդմիջումն անել` առանց սոցկայքեր մտնելու: