BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Միշել Օբաման կոչ է անում համախմբվել և օգնել աղջիկն

Միշել Օբաման կոչ է անում համախմբվել և օգնել աղջիկներին հասնել իրենց երազանքներին

newmag-y-n

Երբ աղջիկները ստանում են իրենց արժանի կրթությունը, մեր աշխարհն ավելի լավն է դառնում. աղքատությունը նվազում է, տնտեսությունները աճում են, և երեխաները ծնվում են ավելի առողջ: Բայց միլիոնավոր աղջիկների համար դպրոց մտնելու և դասասենյակում մնալու խոչընդոտները շ

ԱՄՆ նախկին առաջին տիկին, երկու երեխաների մայր Միշել  Օբաման հաճախ է անդրադառնում կանանց, նրանց կրթական ու այլ խնդիրներին: Այս թեման կարմիր թելով անցում է նրա «Becoming. Իմ պատմությունը» գրքով:  Այս անգամ Օբամայի հիմնադրամը սկսել է ծրագիր, որի հիմնական ուղերձն է հզորացնել դեռահաս աղջիկներին ամբողջ աշխարհում՝ իրենց ամբողջ ներուժն օգտագործելով: Աշխարհի տարբեր մասերից աղջիկները տեսաուղերձով ներկայացնում են իրենց՝ հոլովակով:

                                                                         

"Get Her There" («Հասցրու նրան այնտեղ») արշավն ամբողջ աշխարհում կաջակցի հարյուրավոր համայնքային կազմակերպությունների, որոնք աշխատում են հենց դեռահաս աղջիկների հետ, և փորձում են օգնել նրանց հասնել այնտեղ, ուր ուզում են. «Նույնիսկ երբ աղջիկները դպրոց են գնում, խնդիրների մեծ մասը կարելի է համարել լուծված: 2022 թվականին անգամ կրթական հաստատություն ոտք դնելը դեռ խնդիր է: Սկսած COVID-19 համաճարակից մինչև գենդերային խտրականություն շարունակում են ամբողջ աշխարհում սպառնալ աղջիկների կրթության իրավունքին: Կարևոր է շարունակել ուսումնասիրել, թե ինչու են այս խոչընդոտները պահպանվում, և ինչպես մենք կարող ենք օգնել դեռահասներին»:

Ըստ Միշել Օբամայի, կրթությունը շատ կարևոր է, և այն կարող է օգնել յուրաքանչյուրին հասնել իրենց նպատակներին ու երազանքներին: Նա կոչ է անում բոլոր սրտացավ կազմակերպություններին՝ համախմբվել, աջակցել աղջիկներին, որպեսզի նրանց երազանքները կատարվեն:

Կարդացեք նաև

Տարածել