Գլխավոր Հոդվածներ

Ինչպես դաստիարակել երեխա. Միշել Օբամայի նոր փոդքաս

Ինչպես դաստիարակել երեխա. Միշել Օբամայի նոր փոդքասթը

newmag-y-n

ԱՄՆ նախկին առաջին տիկին, երկու երեխաների մայր Միշել Օբաման իր նոր փոդքասթում խոսել է ծնող լինելու մարտահրավերների մասին։ Փոդքասթի ժամանակ միայնակ չի եղել. զրույցն անցկացրել է իր մայրիկի հետ: Նորածնին տուն բերելուց մինչև նրանց համալսարան ուղարկելը՝ մոր և դստեր անկեղծ զրույցը իրենց կյանքի օրինակով է: Այս թեման ուղիղ գծով անցնում է նաև Միշել Օբամայի «Becoming. Իմ պատմությունը» գիրքում, որտեղ նա նրբորեն ներկայացնում է իր հարաբերությունները մոր, հետո նաև դստրերի հետ:

Երբ Բարաք  Օբաման դարձավ ԱՄՆ նախագահ, Միշելի մայրը տեղափոխվեց Սպիտակ Տուն՝ օգնելու մեծացնել երկու թոռնիկներին: Նոր փոդքասթում նա ծնողների ներկայացնում է իր փորձը, պատմում Միշելի մանկության մասին և խորհուրդներ տալիս նորաթուխ մայրիկներին:

Կարդացեք նաև

 

Կանոն N1. Թույլ տվեք, որ ձեր երեխաները մեծանան ինքնուրույն և պատասխանատու լինեն իրենց քայլերի համար

Խորհուրդը լսելուց հետո Միշելը հիշում իր մանկության տարիները. «Դու մեզ սովորեցնում էիր պատասխանատու լինել սեփական քայլերի ու կյանքի համար: Ինքներս էինք միացնում զարթուցիչը, հավաքում անկողինը: Դու չէիր միջամտում նույնիսկ երբ  դասից էինք ուշանում»:

Կանոն N2. Երեխան սխալվելու իրավունք ունի

Միշելը նկատում է. «Դու և հայրիկը մեզ ոչինչ չէիք պարտադրում, մեր հաջողությունը միայն մերն էր, մեր ձախողումը նույնպես: Դուք հիշեցնում էիք, որ լավ գնահատական պետք է ստանանք մեզ համար, ոչ թե, որ տանը կբարկանան»:

Կանոն N3. Երեխաներն ընտանիքի լիարժեք անդամ են, լսե՛ք նրանց

 Այս կանոններն ապրելակերպ են եղել Միշելի համար. «Երեխաներին պետք է ազատ թողնել, որ չվախենան հարցեր տալ, չհամաձայնվել, բայց նաև պետք է սովորեցնել այդ ամենն անել հարգանքով: Երեխաները պետք է իրենց ընտանիքի լիարժեք անդամ զգան և մասնակցեն քննարկումների»:

Խորհուրդ, որը չիմանալու դեպքում կձախողեք մյուս կանոնները. երեխաները ոչ թե ծնողների խոսքերից են սովորում, այլ արարքներից:

 Կանոն N4. Սովորե՛ք երեխաներից

Այս կանոնն ի գիտություն ընդունեց, երբ արդեն դարձավ մայր. «Ես իմ երեխաներից շատ բան եմ սովորել: Դա այն ժամանակ, երբ նրանք դեռ մանկապարտեզում էին: Երբ երեխաներին արտահայտվելու հնարավորություն ենք տալիս, այնքան տարբերվող մտքեր ենք լսում, որ ինքներս սկսում ենք մտածել դրանց մասին»:

 Կանոն N5. Երկու օրական երեխան արդեն խելացի մարդ է

Համոզվել է երկու դուստրերի դեպքում էլ՝ հենց ի սկզբանե երեխան պետք է գիտակցի, որ ձևավորված անհատականություն է. «Բոլոր երեխաները խելացի են ու սովորում են ծնված օրվանից, պարզապես ծնողները պետք է գիտակցեն դա: Դաստիարակությունը սկսվում է ոչ թե այն ժամանակ, երբ երեխան խոսում կամ քայլում է, ոչ թե նույնիսկ ծնված օրվանից, այլ այն ինն ամիսների ընթացքում, որ նրանք մայրիկի հետ են»:

Եվ վերջում խորհուրդ, որը չիմանալու դեպքում կձախողեք մյուս կանոնները. Երեխաները ոչ թե ծնողների խոսքերից են սովորում, այլ արարքներից:

Տարածել

Becoming. Իմ պատմությունը
Becoming. Իմ պատմությունը

Միշել Օբամա

5800 ֏

Նկարագրություն

Երբ Միշել Ռոբինսոնը փոքր աղջիկ էր, նրա աշխարհը սահմանափակվում էր Չիկագոյի Սաութ Սայդ թաղամասով: Այդտեղ նա ապրում էր երկհարկանի շենքի մի փոքրիկ բնակարանում՝ ննջասենյակը կիսելով եղբոր՝ Քրեյգի հետ: Շուտով կյանքը նրան տարավ շատ ավելի հեռու՝ Փրինսթոնի համալսարան, որտեղ առաջին անգամ սեփական մաշկի վրա զգաց, թե ինչ է նշանակում լինել լսարանում միակ սևամորթ կինը։ Հետո հայտնվեց ապակեպատ մի աշտարակում, որտեղ աշխատում էր որպես կորպորատիվ իրավաբան: Ու հենց այնտեղ ամռան մի առավոտ նրա աշխատասենյակում հայտնվեց իրավաբանական ֆակուլտետի ուսանող Բարաք Օբաման ու գլխիվայր շուռ տվեց խնամքով մշակած նրա բոլոր ծրագրերը: Գրքում Միշել Օբաման առաջին անգամ խոսում է իր ամուսնության վաղ շրջանի մասին, երբ ձգտում էր և՛ աշխատել, և՛ ընտանիքի հոգսերը հոգալ, և՛ նպաստել ամուսնու քաղաքական վերելքին: Նա անկեղծորեն պատմում է ընտանեկան վեճերի մասին, թե իր ամուսինը պե՞տք է առաջադրվի նախագահի թեկնածու, և թե ինչպես ինքը դարձավ քարոզարշավի ամենաճանաչված ու հաճախ քննադատված դեմքը, հետո էլ՝ ԱՄՆ առաջին տիկինը։ «Իմ պատմությունը» գիրքը պատմում է Այովա նահանգի համեստ բնակավայրերի ու Բուքինգհեմյան պալատի շքեղ սրահների մասին, պարուրում սրտամորմոք վշտով, սովորեցնում դիմակայել դժվարություններին: Իր կյանքի պատմությունը համարձակորեն շարադրելով՝ նա մարտահրավեր է նետում բոլորիս, որպեսզի մտածենք ու հասկանանք՝ ով ենք մենք և ինչի ենք ուզում հասնել: