Ո՞վ է Միշել Օբամայի կյանքի ամենամտերիմ տղամարդը. նոր բացահայտումներ նրա առաջին փոդքասթից (տեսանյութ)

August 21, 2020

Newmag-ը 2020-ի ապրիլին հրատարակել էր Միշել Օբամայի «Becoming. Իմ պատմությունը» համաշխարհային բեսթսելլերը։ Արդեն օգոստոսին հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախկին առաջին տիկինը սկսել է փոդքասթների շարք հայտնի Spotify հավելվածում։ Չնայած, փոդքասթները դուրս են գալիս շաբաթը մեկ անգամ, բայց արդեն առաջացրել են մեծ հետաքրքրություն և հանրային ուշադրություն։

Եթե կարծում էիք, թե Միշել Օբամայի ամենամտերիմ մարդն իր ամուսինն է՝ Բարաք Օբաման, ապա մեղմ ասած սխալվել եք։ Պատասխանը լսելու համար միացրեք Միշել Օբամա Փոդքասթի նոր թողարկումը և իմացեք։ Ձեզ սպասվում է քույր-եղբայր հարաբերությունների մասին մեկ ժամանոց շատ անկեղծ և անմիջական զրույցը:

ԱՄՆ նախկին առաջին տիկնոջ առաջին հերոսը մեծ եղբայրն է եղել՝ Քրեյգ Ռոբինսոնը: Փոդքասթի ընթացքում նրանք պատմում են իրենց բարդ, բայց մանկության ամենավառ ու հետաքրքիր դրվագների մասին, հիշում վեճերի, ծնողների և Բարաք Օբամայի հետ առաջին հանդիպման մասին:

Միշել Օբաման հիշում է՝ ինքնուրույն երեխա էր, չէր սիրում, երբ եղբայրը միջամտում էր, անգամ խաղալիքներին անուններ ընտրելու ժամանակ եղբոր կարծիքը չէր լսում:

«Ես չէի ուզում, որ նա միջամտեր իմ փոքրիկ գործերին: Ես առանձին աշխարհ էի ստեղծել ինձ համար ու ոչ ոքի ներս չէի թողնում: Ինձ թվում էր, որ ցանկացած այլ մարդու էներգիան կփոխեր իմ ստեղծած աշխարհը»,-հիշում է Օբաման։

Ես առանձին աշխարհ էի ստեղծել ինձ համար ու ոչ ոքի ներս չէի թողնում: Ինձ թվում էր, որ ցանկացած այլ մարդու էներգիան կփոխեր իմ ստեղծած աշխարհը:

Միշել Օբաման պատմելով ծնողները միշտ հաշվի էին առնում իր և եղբոր կարծիքը, լսում էին իրենց տեսակետը, հետևաբար ինքնավստահություն էին փոխանցում երեխաներին: Հենց դրա շնորհիվ դեռ մանկահասակ Միշելը հասկացել է՝ իր ձայնը կարևոր է և պետք է լսելի լինի:

«Ես շատ հարցերում ինքնավստահ էի, որովհետև գիտեի, որ ծնողներս կողքիս են: Նույնիսկ, եթե ես ու եղբայրս սխալ մի բան անեինք, նրանք նախ փորձում էին հասկանալ խնդիրը և հետո բացատրել արդյունավետ լուծման տարբերակը»,- խոստովանելով է ԱՄՆ առաջին տիկինը։

Երաժշտությունը Ռոբինսոնների մանկությունից անպակաս էր։ Պապիկի վինիլային հավաքածուներն առաջացրել են երաժշտության հանդեպ սերը, հայրիկի ջազային ալբոմներն էլ ամրապնդել այն:

Նույնիսկ, եթե ես ու եղբայրս սխալ մի բան անեինք, նրանք նախ փորձում էին հասկանալ խնդիրը և հետո բացատրել արդյունավետ լուծման տարբերակը

Միշել Օբամա. «Մեր տանը երաժշտությունն ամեն ինչի հիմնաքարն էր: Առանց երաժշտության ոչինչ, իսկապես ոչինչ չէինք անում, որովհետև մեր հայրը ջազի մեծ սիրահար էր և հսկայական հավաքածու ուներ»

Փոդքասթի վերջում Քրեյգը վերհիշում է Բարաք Օբամայի հետ առաջին հանդիպումը: Օբաման հենց առաջին հանդիպմանը Միշելի եղբոր հետ բասկետբոլ է խաղացել, որովհետև մարզադաշտում տղամարդու պահվածքը նրա մասին շատ բան կարող է պատմել: Հենց այդ հանդիպումից հետո էլ Քրեյգը քրոջն ասել է՝ ճիշտ ընտրություն է։