[Նորից վաճառքում] Newmag-ը վերահրատարակել է Միշել Օբամայի «Becoming. Իմ պատմությունը» գիրքը
Newmag 2020-ին հրատարակեց Միշել Օբամայի «Becoming. Իմ պատմությունը» գիրքը։ Այն միանգամից սպառվեց գրախանութներում։ Ի ուրախություն ընթերցասերների, մենք վերահրատարակել ենք բեսթսելլերը։ Ինչպես գրքում, այնպես էլ իր առօրյա կյանքում Միշել Օբաման հաճախ է անդրադա
Դեպրեսիայից բացի որո՞նք են թվային դարաշրջանի ամենամեծ մարտահրավերը. Միշել Օբաման սեփական օրինակով գիտի՝ համբերատարությունն ու ինքնակրթությունը դժվար օրերի լավագույն ընկերն են։ Միացյալ Նահանգների նախկին առաջին տիկինը վերջին հարցազրույցում անկեղծանում է․ Հատկապես համավարակի օրերին հոգեբանական ծանր րոպեներ է ունեցել, դեպրեսիան խեղդել է գործունակությունն ու լավատեսությունը։
Միշել Օբաման արդեն լուծումը գտել է ու իր փորձով խորհուրդ է տալիս՝ ինչ անել, երբ մարդկային ամենապարզ, ամենօրյա իրավիճակներում քեզ տանջում է դեպրեսիան. «Տարիքի հետ ձեռք ես բերում այնպիսի հմտություններ, որոնք առաջին հայացքից գուցե պարզ ու անօգուտ են, բայց ամենալարված պահերին միակ լուծումն են դառնում։ Նախ՝ ես անջատում եմ ցանկացած ձայն, որ կարող է նյարդերիս վրա ազդել։ Չեմ տրվում մենակ մնալու դեպրեսիվ գայթակղությանը և ժամանակ եմ անցկացնում ընտանիքիս ու ընկերներիս հետ։ Փակում եմ սոցցանցերը, որոշ ժամանակ չեմ կարդում նորությունները։ Փոխարենը՝ վերցնում եմ մի լավ գիրք կամ էլ մարզվում եմ»։
Երիտասարդները պետք է հասկանան, որ կյանքի բոլոր փորձությունները ժամանակավոր են։ Նրանք փորձությունը պետք է ընկալեն ոչ թե որպես հերթական դժվարություն, այլ նոր բան սովորելու հերթական հնարավորություն
Միշել Օբաման վստահ է՝ հատկապես համավարակի օրերին, երբ օրվա կամ շաբաթվա ամբողջ գրաֆիկը ամեն պահ կարող է խախտվել, պետք է կառավարել ժամանակը և բացը լրացնել ոչ թե ծուլությամբ ու ալարկոտությամբ, այլ նոր գիտելիք կամ հմտություն ձեռք բերելու ցանկությամբ. «Ես իմ օրը հնարավորինս կանխատեսելի եմ դարձնում։ Պլանավորում եմ օրս՝ հաշվի առնելով առաջնահերթություններս։ Փորձում եմ չտրվել տրամադրության րոպեական տատանումներին։ Դուստրերիս էլ նույնն եմ խորհուրդ տալիս։ Երիտասարդները պետք է հասկանան, որ կյանքի բոլոր փորձությունները ժամանակավոր են։ Նրանք փորձությունը պետք է ընկալեն ոչ թե որպես հերթական դժվարություն, այլ նոր բան սովորելու հերթական հնարավորություն»։
Կարդացեք նաև
- Ինչպես դաստիարակել երեխա. Միշել Օբամայի նոր փոդքասթը
- Ո՞վ է Միշել Օբամայի կյանքի ամենամտերիմ տղամարդը. նոր բացահայտումներ նրա առաջին փոդքասթից (տեսանյութ)
- Միշել Օբաման սկսել է փոդքասթների շարք․ ինչի՞ մասին է խոսելու Becoming գրքի հեղինակը
- «Երբ մեծանաս, ի՞նչ ես ուզում դառնալ» հարցն ամենաանիմաստ հարցերից է. Միշել Օբամա
- Մենք ենք ընտրում երազանքն իրագործելու ճանապարհը. Միշել Օբաման` կրթության մասին
Դժվար պահերին, երբ թվում է՝ աշխարհը փուլ է գալիս, մի պահ դադար վերցրեք ու խորը շունչ քաշեք։ Միշել Օբաման վստահ է՝ ծնողները երեխաներին պետք է ուղղորդեն, բայց ոչ երբեք պարտադրեն։ Եվ որ ամենակարևորն է՝ միայն խոսքերով ոչինչ չի ստացվի։ Միշել Օբաման իր սերնդակիցներին խորհուրդ է տալիս սեփական օրինակով երեխաներին սովորեցնել հարգանքի, պատասխանատվության և պարտաճանաչության մասին։Երեխաների դաստիարակության, ծնող֊երեխա հարաբերությունների մասին կարելի է ընթերցել նաև Օբամայի գրքում՝ «Becoming. Իմ պատմությունը»։