Ի՞նչ է սովորեցնում այս գիրքը. համաշխարհային մամուլը` «Ռոնալդու» գրքի մասին

September 14, 2018

Հեղինակավոր Medium հրատարակչության սյունակագիր Վիրաժ Պատելի համար գիրքն ընթերցելն սկզբում բարդ է եղել մեկ պարզ պատճառով. նա Լիոնել Մեսսիի եւ «Բարսելոնայի» երկրպագու է: Ունենալով թյուր կարծիք Ռոնալդուի անձի վերաբերյալ, որոշել է վերջապես բացահայտել ֆուտբոլիստին. «Մի անգամ ես Youtube-ում տեսահոլովակ էի նայում Ռոնալդուի մասին, որտեղ ֆուտբոլիստն անտեղի ընկնում էր խոտածածկին եւ գալարվում: Նա տեղին եւ անտեղին բղավում էր խաղադաշտում գտնվող իր թիմակիցների վրա: Լինելով Մեսսիի երկրպագու, մի օր ցանկացա պարզել այս ֆուտբոլիստի հաջողության գաղտնիքները: Չէ որ, ինչպես հասկացաք, այդ տեսանյութում հավաքված էին Ռոնալդուի վերաբերյալ միայն բացասական դրվագներ»,- հարկավոր էր ավելի լավ ուսումնասիրել Ռոնալդուին. «Արդյոք Ռոնալդուն իրականում այդպիսի՞ն էր. այս եւ մյուս հարցերը գլխումս, որոշեցի ժամանակ տրամադրել ընթերցանությանն ու գնեցի «Կատարելության տենչով. Ռոնալդու» գիրքը: Այս գրքից հետո իմ կարծիքն ամբողջությամբ փոխվեց համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստի մասին»:
Sportskeeda պարբերականի բնութագրմամբ,  Ռոնալդուի եւ ֆուտբոլի սիրահարների համար այս գիրքն իսկական գանձ է: Խաղադաշտում եւ դրանից դուրս նրա կյանքի մասին մանրակրկիտ հետազոտություններ եւ առաջին ձեռքից ինֆորմացիա. այս գրքում ներկայացված է Ռոնալդուի կյանքի շատ թաքնված կողմեր:



Կարդացեք նաև․



Amazon. Ռոնալդուն աշխարհին հայտնի է իր գրավիչ կերպարով եւ ֆուտբոլային անհավանական ունակություններով: Մեգաաստղի մասին պատմող այս գրքում կան բազմաթիվ պատմություններ, որոնք մինչեւ այս մնացել են կուլիսներում:
Կարծիքներ Goodreads-ի օգտատերերից. Հեղինակի գրելաոճը հիանալի էր: Գրքում նա շատ է տալիս մեջբերումներ հենց Ռոնալդուից: Հեղինակը հերոսին տեսնում եւ ներկայացնում է այլ տեսանկյուններից: Մի դեպքում հեղինակը Ռոնալդուին դիտարկում է որպես մեծ ֆուտբոլիստ, մյուս դեպքում` էգոիստ: Հեղինակն աներեւակայելի լավ գործ է արել` դիպուկ ներկայացնելով Ռոնալդուի ներրքինն ու այն, թե ինչ է նա անում խաղադաշտում:
Goal.com. Բարդ է թողնել ընտանիքդ, երբ դու 12 տարեկան ես: Այս գիրքը ցույց է տալիս, թե ինչպես կարող է կղզյակում ապրող հասարակ տղան հասնել մինչեւ Մադրիդի «Ռեալ»: Դուք կհասկանաք, թե նա որքան է նվիրել այս խաղին ու դեռ շարունակում է նվիրվել:
«Ռոնալդու» գիրքը վաճառքում կլինի սեպտեմբերի 19-ից:


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում