JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Ո՞վ է «Ռոնալդու» գրքի հեղինակ Լուկա Կայոլին. փաստե

Ո՞վ է «Ռոնալդու» գրքի հեղինակ Լուկա Կայոլին. փաստեր ամենահայտնի սպորտային գրողի մասին

Կայոլիին եւ իր գործերին հատկապես ծանոթ են իր հայրենիքում՝ Իտալիայում, ինչպես նաև Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում եւ Ֆրանսիայում: Լինելով իտալացի, լրագրողը տեղափոխվել է մշտական բնակության Իսպանիա, ինչպես ինքն է ասում՝ ֆուտբոլային գիգանտների մոտ։ Կայոլիից առաջ Իսպանիա էին տեղափոխվել  Կրիշտիանու Ռոնալդուն եւ Լիոնել Մեսսին։ Պատահական չէ, որ հենց Իսպանիայում էլ նա գրում է գրքեր հենց այդ երկու ֆուտբոլիստի մասին։ Ավելին, գրքերն այնքան պահանջված են լինում, որ նա առանձին հրատակում է գիրք Մեսսի-Ռոնալդու մրցակցության մասին։

Ավելին, գրքերն այնքան պահանջված են լինում, որ նա առանձին հրատակում է գիրք Մեսսի-Ռոնալդու մրցակցության մասին։

Լուկա Կայոլին ունի մարզական լրագրողի տպավորիչ ռեզյումե։ Նա աշխատել է բրիտանական ITV-ի համար, եղել էEuronews -ի սպորտային բաժնի գլխավոր խմբագիրը։ Իսկ Իսպանիայում, գործունեությանը զուգահեռ թղթակցել է SKY Italia-ին:
Իսպանիայում անցկացրած տարիների ընթացքում նա պահանջված սպորտային մեկնաբան է եղել, ֆուտբոլային հանդիպումներ է վարել իսպանական La Sexta, Cuatro, Onda Cero եւ Cadena Ser հեռուստառադիոընկերություններում:


Կարդացեք նաև․



Կայոլին ավելի քան մեկ տասնյակ գրքերի հեղինակ է։ Ընդ որում, նա գրել է ոչ միայն ֆուտբոլիստների մասին։ Կայոլիի գրչին է պատկանում նաեւ աշխարհահռչակ հեծանվորդ Լենս Արմսթրոնգի ինքնակենսագրականը: Այնտեղ ներկայացված են ամերիկացու կյանքի եւ կարիերայի գրանցած հաջողությունների պատմությունները:
Այդքան հանդերձ, Կայոլիին ճանաչում են և ասոցացնում առաջին հերթին Ռոնալդուի և Մեսսիի մասին կենսագրականներով։ Newmag հրատարակչական ընկերությունն արդեն թարգմանել է Կայոլիի «Ռոնալդու. Կատարելության տենչով» գիրքը, որը սեպտեմբերի 19-ից կլինի վաճառքում։


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։




 

Տարածել