Սաթի Սպիվակովան Երևանում է․ կկայանա նրա գրքի շնորհանդեսը

June 27, 2022

Հայտնի դերասանուհի, հաղորդավարուհի Սաթի Սպիվակովան Երևանում է: Այս մասին հայտնում է Newmag-ը՝ նշելով, որ ժամանելու առիթը «Իրական դասական. անձանձրույթ զրույցներ արվեստի մարդկանց հետ‎» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսն է:

Հայտնի դերասանուհի, հաղորդավարուհի Սաթի Սպիվակովան Երևանում է: Այս մասին հայտնում է Newmag-ը՝ նշելով, որ ժամանելու առիթը «Իրական դասական. անձանձրույթ զրույցներ արվեստի մարդկանց հետ‎» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսն է: Նշվում է, որ այս առիթով նախատեսված է միջոցառումների մի ամբողջ շարք: Հունիսի 29-ին՝ ժամը 10:00-ին, տեղի կունենա գրքի հեռուստաշնորհանդեսը՝ «Արմենիա» հեռուստաընկերության «Բարի լույս» հաղորդման ընթացքում: Նույն օրը՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա գրքի շնորհանդեսը՝ Երևանի կոնյակի գործարանի Ararat թանգարանում։ Ի դեպ՝ մուտքը միայն հրավիրատոմսով: Հաջորդ օրը՝ հունիսի 30-ին՝ ժամը 19:00-ին, Ժամանակակից արվեստների թանգարանում տեղի կունենա հանդիպում- քննարկում ընթերցողների հետ: Մուտքը՝ գրանցումով( https://bit.ly/3ybLV9Z)։ Միջոցառումների գործընկերներն են ԵԿԳ ARARAT թանգարանը և Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերության Ռուսական գրքի կենտրոնը: