[ Exclusive in Armenia ] #70. Սերժ Թանկյան. Էկլեկտիկ ռոքի քաղաքական պոեզիան

September 24, 2016

Երբեք, ոչ մի պարագայում, նույնիսկ ատրճանակի փողը քունքին, նրա երաժշտությունը nu metal չկոչեք: Սերժը դրանից շատ է տխրում, հետո կարող է կատաղել: Ու հետևանքն էլ պատկերացրե՛ք՝ SOAD-ի «գժական» շոուները հիշելով: Թանկյանն ու առհասարակ «System»-ի տղերքը nu metal չեն եղել ու չեն լինի, քանի որ Թանկյանի երգերում չափից դուրս շատ միտք ու գաղափար կա: Ի՞նչ է անում Թանկյանը դրանցով: Ոչ մի արտասովոր բան: Նա ուղղակի կապիտալ անցնում է մեր ուղեղների վրայով, փորփրում ծալքերը: Ընդ որում այնպես հիմնովին, որ ձմռանը այնտեղ կարող են ծաղիկներ աճել: Դիվահար SOAD-ի մորուքավոր ֆրոնթմենը վերջին տասնամյակի ծանր երաժշտության դասականն է համարվում աշխարհում:
#67. Ահա, թե ինչպես և ինչի գնով Լեոն ստացավ Օսկար





Մարիհուանայից դժվարությամբ հրաժարվեց: Ժամանակին նույնիսկ կողմ էր դրա օրինականացմանը: 2008-ից փորձում է չհիշել այդ վատ սովորույթի մասին: Նախընտրում է համեստ փոխադրամիջոց` ոչ մոդայիկ մինիվեն SUV: Պաշտում է «Black Sabath», «Metallica», «Korn», «Slayer», բայց ճանապարհին նրա մեքենայում դասական է հնչում՝ հիմնականում սաունդթրեքային երաժշտություն:


Նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Սառը այգիները» («Cool Gardens»), 2002-ին հրատարակեց «MTV Books»-ը: Նկարազարդումն արել է լոսանջելեսցի հայտնի նկարիչ Սաքո Շահինյանը: Թանկյանի ռոքային պոեզիայի երկրորդ պոռթկումը 2011-ին էր: «Փայլատակում մոռացության միջոցով» («Glaring Through Oblivion»). Թանկյանի երկրորդ գիրքն է: Այս անգամ իլյուստրացիան նա վստահել է ռեժիսոր Ռոջեր Կուպելյանին:


Սերժ Թանկյանը վերջին տարիներին ապրում է արվեստի մի նոր աշխարհում: Սերժը նկարում է, հիմնականում՝ աբստրակտ ոճով: 2013-ին կայացավ SOAD-ի նախկին վոկալիստի կտավների «Disarming Time Musical Painting» ցուցադրությունը: Դրանից հետո պարբերաբար նրա կտավները ցուցադրվում են ԱՄՆ ու Նոր Զելանդիայի առաջատար գալերեաներում:


Թանկյանի գեղարվեստական ժառանգությունն այս պահին 40-ից ավելի կտավներ են ու մի քանի քանդակագործական աշխատանքներ: Դրանք վաճառվում են աուկցիոններում ու հայտնվում մասնավոր հավաքածուներում: Գումարն էլ տրամադրվում է բարեգործությանը: Թանկյանն իր ամեն կտավի համար ստեղծում է համապատասխան երաժշտություն: Գեղանկարը նա երաժշտության հետ սինթեզել է ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով: Սերժի ֆինանսավորմամբ ու մտահղացմամբ ստեղծվել է «Eye for Sound» հավելվածը:


Ջղաձիգ վոկալի ու սյուրռեալիստիկ տեքստի վարպետը հմտանում է նաև ֆիլմերի սաունդթրեքներ ստեղծելու գործում: SOAD-ի ֆրոնթմենն իր առաջին սաունդթրեքային փորձը արեց անցած տարի: Գրեց հոգեհարազատ թեմայով.Հայոց ցեղասպանության մասին «1915» ֆիլմի մեղեդին նրան էր վստահված: «Չես փախչի անցյալից» մեսիջով Թանկյանի կոմպոզիտորական աշխատանքը միաժամանակ ազգային է, տարաշխարհիկ ու այժմեական: Նույնանուն սաունդթրեքային ալբոմը թողարկվել է ապրիլին՝ ցեղասպանության 101-րդ տարելիցին: Թանկյանի ստեղծած երաժշտությունն է հնչում նաև Ջիվան Ավետիսյանի՝ Արցախյան ազատամարտի մասին պատմողշ «Վերջին բնակիչը» ֆիլմում:





#68 Տղերքը. քառօրյա պատերազմի օրագիր (ՖՈՏՈՎԱՎԵՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ)





Սերժ Թանկյանը երկրպագուներին ռոք-ջազային կոմպոզիցիաներով «երես տալուն » զուգահեռ միշտ էլ զբաղվում դասական երաժշտությամբ: 2007-ին թողարկված «Elect the Dead» սոլո ալբոմը 2013-ին նա վերաթողարկեց «Elect the Dead Symphony» անվամբ, ապա ներկայացրեց նաև ամբողջովին դասական հնչողությամբ «Orca Symphony No. 1»-ը:


Սերժ Թանկյանը մարդու իրավունքների պաշտպան է, անարդարության ու բռնության դեմ պայքարի առաջամարտիկ: Ամեն ինչ սկսվեց 2001-ի սեպտեմբերի 11ին: SOAD-ի պաշտոնական կայքում Սերժը էսսե հրապարակեց: Բոլորին թվաց՝ Թանկյանը պաշտպանում է ահաբեկիչներին: SONY-ն անմիջապես այն ջնջեց: Այնինչ Սերժն ուղղակի խոսում էր նավթի վերահսկողության համար մղվող պայքարի մասին: Հետո Թանկյանը «Audioslave» խմբի անդամ Թոմ Մորելոյի հետ հիմնեց «Արդարության առանցք» կազմակերպությունը: Սերժն ու Թոմը Սանտա Մոնիկայում բողոքի ցույց անցկացրեցին անտուններին սնունդ բաժանելու արգելքը վերացնելու պահանջով:


Ցեղասպանության ճանաչման համար նրա պայքարը և Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանությունների հասցեին նրա քննադատություններն էլ վերջին տարիներին պարբերաբար դառնում են ոչ միայն հայկական, այլ նաև միջազգային լրատվականների թոփ լուրը: