Ամբողջովին սառած Սևանա լիճը. (ՖՈՏՈՇԱՐՔ)

March 2, 2017

Փետրվարի 13-ից Գեղամա գեղեցկուհին ամբողջովին սառցեպատ է: Սառույցի շերտի հաստությունը որոշ տեղերում հասնում է  20 սանտիմետրի: Վերջին անգամ Սևանա լիճը այսպես համատրած սառցեպատ է եղել 2012 թվականին, տևել է 7 օր:
Սևանի ավազանում օդի հունվարյան միջին ջերմաստիճանը –4°–ից –8° է։ Իսկ հուլիսյանը +10-ից +22։ Ամառային առավելագույն ջերմաստիճանը հասնում է +32 աստիճանի, իսկ ձմեռային նվազագույնը՝ –32 աստիճանի։ Մթնոլորտային տեղումները տատանվում են 350 մմ-ի (լճափին) և 800 մմ-ի (Գեղամա լեռնաշղթայի արևելյան լանջերին) միջև։
Սևանա լիճը մոլորակի ուշագրավ երևույթներից մեկն է. իր մեծությամբ աշխարհի երկրորդ բարձրադիր անուշահամ լիճն է։ Առաջինը Տիտիկական է, որը գտնվում է Հարավային Ամերիկայում, Պերու և Բոլիվիա պետությունների սահմանում։