Սեքսուալ խառնվածքի տեսակները

March 16, 2015


  • Թույլ սեքսուալ խառնվածք


  • Այսպիսի խառնվածքի տեր անձանց մոտ սեռական հասունացումն ուշ է սկսվում: Հակառակ սեռի հետ շփումների կամ սեռական կյանքով ապրելու հանդեպ հետաքրքրություն նրանք չեն ցուցաբերում: Թույլ սեքսուալ խառնվածք ունեցողներին ավելի մեծ բավականություն են պատճառում այլ հարթության շփումները` զրույցներ, ընդհանուր հետաքրքրություններ, գրկախառնություններ: Այսպիսի խառնվածքի տեր մարդիկ սեռական հարաբերություններում նախաձեռնող չեն: Թույլ սեքսուալ խառնվածք ունեցողները պետք է վերանայեն իրենց բնավորությունը կամ դիմեն մասնագետի օգնությանը:

    1. Միջին սեքսուալ խառնվածք


    Առավել հաճախ հանդիպող խառնվածքի տեսակ է: Այսպիսի մարդկանց համար սեքսը պարբերաբար արթնացող կիրք է: Սեռական հարաբերություններն օդի պես անհրաժեշտ չեն, բայց առանց դրանց էլ անհնար է: Նման մարդիկ սեռական հարաբերություններից թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան բավականություն են ստանում: Նրանք գնահատում են զգացմունքներն ու նախնական քնքշանքները: