ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Ուսանողի կյանքը 1990-ականներին. Հանրահավաք, դասեր

Ուսանողի կյանքը 1990-ականներին. Հանրահավաք, դասեր ու փախուստ դեպի սահման «Կյանքի նյարդը» վեպում (տեսանյութ)

newmag-y-n

2020-ի սեպտեմբերին Newmag-ը հրատարակեց Արման Սաղաթելյանի «Կյանքի նյարդը»: Սա գիրք է 1990-ականների Հայաստանի և Արցախի կարևորագույն տարիների մասին. պատերազմից մինչև քաղաքական ճգնաժամ, համալսարանական կյանքից մինչև մարտի դաշտ. պատմություններ, որոնք ներկայացվում են 17-ամյա պատանու դիտանկյունից: Գրքում հեղինակը պատմում է իր ուսանողական առաջին սեպտեմբերը, կուրսընկերներին և ի վերջո իր որոշումը՝ մեկնել ռազմաճակատ։ Վեպի լույսընծայման առիթով Newmag-ը զրուցել է հեղինակի կուրսընկերների հետ։

Սկզբում երկու ընկերոջ կապում էր միևնույն ռոք խմբի հանդեպ սերը, հետո երբ ձայնարկիչները մի պահ լռեցին, սիրած այգում ավելի ու ավելի հաճախ սկսցին հասնել հանրահավաքների ձայները` պետհամալսարանի բակից։ Առաջին կուրսեցի Արմանի համար ձանձրալի էին ոչ միայն դասերը, այլև հանրահավաքին հնչող ճառերը։ 

Մի պահ իրեն չզսպեց  ու տեղից գոռաց` առաջարկելով խոսելու փոխարեն միասին անցնել փողոցն ու հայտնվել Ղարաբաղի ներկայացուցչությունում։

Վեպի հեղինակի կուրսեցին Սամվելը հիշում է պատմական պահը. «Մի պահ իրեն չզսպեց  ու տեղից գոռաց` առաջարկելով խոսելու փոխարեն միասին անցնել փողոցն ու հայտնվել Ղարաբաղի ներկայացուցչությունում»: 

Առաջարկից շատ չանցած կուրսեցիները քարանում են, երբ Արմանը մտնում է լսարան` ընկերներին հրաժեշտ տալու։ Տիգրանի հետ գնում են, ավելի ճիշտ փախչում են ռազմաճակատ.  երկուսն  էլ  անչափահաս  էին, տանող  չկար:  Այդ օրը, որը Արմանը մանրամասն նկարագրում է, լավ է հիշում  կուրսեցին՝ Սամվել Գինոսյանը:  

Առաջին թոշակի օրն էր, ընկերները վերցնում են պատերազմ գնացող կուրսընկերոջ ուսապարկը, լցնում փողով, վերադարձնում: Սամվել Գինոսյանը պատմում է՝ մտածեցինք պետք կգա. «Ամբողջ կուրսի կողմից` բոլորի թոշակներն էին: Պահի տակ եղավ,  չքննարկվեց նույնիսկ, ինքնաբուխ էր»:

Միտքը, որ ամբողջ կուրսը մեկ մարդու պես թիկունքին էր, ջերմացնում էր Երևան-Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին։

Արման Սաղաթելյանի «Կյանքի նյարդը» սկսվում է ինստիտուտով, ավարտվում ինստիտուտում, որի լսարանը ամբողջությամբ ջարդուփշուր է անում ստուգարքի օրը` դասախոսի վերաբերմունքի պատճառով: Այդ մասին լավ է կարդալ հենց առաջին ձեռքից: Սամվելն էլ է ներկա եղել, հիշում է այսօրվա պես. «Կրակայրիչը վերցրեց ու 2-րդ հարկից նետեց ցած... դասախոսը ավելի ուշ ներողություն խնդրեց»:

Միտքը, որ ամբողջ կուրսը մեկ մարդու պես թիկունքին էր, ջերմացնում էր Երևան-Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին, կամազով  հասան` Գորիս, հետո` հացի մեքենայով, Արցախ: Առջևում բոլորովին այլ իրողություն էր, որտեղ Արման Սաղաթելյանը դառնալու էր Սյագո, Տիգրանը` Տիգա: 

 

Տարածել

Կյանքի նյարդը
Կյանքի նյարդը

Արման Սաղաթելյան

4800 ֏

Նկարագրություն

Ինչո՞վ էր զբաղված և ինչ էր մտածում հայ երիտասարդը 1990-ականներին, ԽՍՀՄ փլուզման, անկախացման, արցախյան գոյամարտի և էներգետիկ ճգնաժամի տարիներին: Զգու՞մ էր պատմական փոփոխությունների անդառնալիությունը, որի ականատեսն էր ավագ սերունդը: Եվ ի՞նչ էր նշանակում լինել 17-ամյա անհոգ պատանի երկրի համար ամենաբարդ ժամանակներում: Արման Սաղաթելյանի ինքնակենսագրական վեպը ներկայացնում է 1991-93 թվականների Հայաստանը: Այն սև ու սպիտակ չէ , ոչ միայն հաղթական գոյամարտի մասին է, այլև ցրտի և մթի: Ամեն ինչ ոչ շատ վատ էր, ոչ էլ լավ: Հեղինակի ձևակերպմամբ՝ տանելի էր:

Այս գիրքը ռազմաճակատում հայտնված երկու երիտասարդի մասին է: Նրանք ծնողներից թաքուն մեկնում են Արցախ և մասնակցում Չլդրանի համար մղվող մարտերին: Արցախյան պատերազմը նկարագրված է ականատեսի աչքերով. ոչինչ չափազանցված չէ՝ ո՛չ վախը, ո՛չ համարձակությունը, ո՛չ մահը, ո՛չ էլ պայքարը: Չլդրանի համար մղված մարտը բախտորոշ է եղել, քանի որ դարձել է պատերազմի ամբողջ ընթացքի բեկումնային պահերից մեկը: 1993-ի փետրվարի 5-ին Չլդրանի ազատագրմանը հաջորդել են հայկական ուժերի գարնանային լայնածավալ հակահարձակումը և Մարտակերտի շրջանի ամբողջական ազատագրումը: