9 խորհուրդ, թե ինչպես հաղթահարել անքնությունը

June 3, 2017

Նյարդայնանու՞մ եք ղեկին, աշխատավայրում չի ստացվում լուծել պարզ առաջադրանքները, տանը բղավում եք կատվի վրա: Շնորհավորում ենք. անքնության հետևանքով ձեզ մոտ առաջացել է գերհոգնածություն:

Լսեք ձեր «քարանձավաբնակ մարդուն»


Նախնադարյան մարդիկ անքնության խնդիր չունեին: Նրանց կյանքի ակտիվությունը կառավարում էր արևը: Արևածագին մարդիկ արթնանում էին, մայրամուտին՝ քնում: Ժամանակակից կյանքում դժվար է ապրել այդպես: Նույնիսկ կարող եք չհասկանալ, որ արևը շուրջ օրը հենց ձեր տանն է շողում: Եվ շատ է խանգարում ձեր կանոնակարգված քնին՝ դանդաղեցնելով մելատոնինի արտադրությունը: Երեկոյան օգտագործեք նվազագույն լուսավորություն, սարքավորումների լուսավորությունը դարձրեք ՙգիշերային ռեժիմի: Ինքներդ կզարմանաք, թե ինչպես եք հակված քնելուն:

Երկու «Մ» տառ


Երկուսի ամբողջական անունը մելատոնին և մեդիտացիա է: Մելատոնը, հիմնականում կենսառիթմերը կարգավորողմաշկի գունավորման վրա ազդող«քնի» հորմոնն է։Այն արտադրում է էպիֆիզը: Այն անմիջապես ազդում է քնի և դրա որակի վրա: Մելատոնինի անբավարար քանակը անքնության պատճառ է դառնում: Բիոհավելումներ կարելի է գնել ցանկացած դեղատնից: Բայց մարդիկ, ովքեր հաջողությամբ հաղթահարել են անքնությունը, խորհուրդ են տալիս մեդիտացիայով զբաղվել: Այն օգնում է ազատվել կպչուն մտքերից, որոնք խանգարում են քնին, կարգավորել շնչառությունը և սրտի ռիթմը:

Մագնեզիում


Եթե գիշերվա կեսին արթնանում եք և այլևս չեք կարողանում քնել, պատճառը կարող է լինել  օրգանիզմում մագնեզիումի անբավարար քանակը: Նախքան քնելը բանան կերեք:  Եթե կարողացաք քնել դրանից հետո, ուրեմն ժամանակն է ձեր սննդակարգում փոփոխություններ անեք և օգտագործեք մագնեզիումով հարուստ սնունդ: Անքնության խնդիրն ինքնուրույն կլուծվի:

Ավելի քիչ սուրճ


Կոֆեինը մեր օրգանիզմում է մնում 10-ից 14 ժամ:  Դադարեք ժամը 14:00-ից հետո սուրճ խմելը: Արդյուքնը ձեզ կզարմացնի:

Սոված մի քնեք


Հնարավոր է մի պարզ պատճառով չեք կարողանում քնել՝ սովի: Սա չի նշանակում,  որ մի գիշերվա մեջ պետք է ամբողջ տորթն ուտել: Մի կտոր հաց կամ այլ «դանդաղ» ածխաջրեր ընդհանուր կալորիներով մինչև 150 կկալ կլինեն հիանալի ընտրություն: Եվ ոչ ուշ, քան քնելուց կես ժամ առաջ:

Փոխեք ներքնակը


Եթե երկար ժամանակ չեք կարողանում քնել կամ արթնանում եք մարմնի ցավով, ձգված մկաններով կամ ընդհանուր հոդացավով, ժամանակն է փոխել հին ներքնակը: Հնարավոր է, ձեր մարմինը պարզապես չի կարողանում գտնել անհրաժեշտ դիրքը քնի համար և ինչպես կարգն է հանգստանալ: Գլխավորը, նախքան նոր ներքնակ գնելը փորձեք այն:

Ծանր վերմակ


Բոլորը գիտեն, որ մանուկները ավելի լավ և արագ են քնում, եթե ինչպես հարկն է նրանց պարուրում են։ Պատռաճն այն, որ դա ենթագիտակցորեն հիշեցնում է մայրական արգանդը՝ աշխարհում ամենաանվտանգ վայրը, և որն էլ օգնում է առավելագույն լիցքաթափմանը։ Նույնն էլ մեծահասակների մոտ է։ 10-ից 15 րոպե ծանր վերմակի տակ պառկելով՝ նույնիսկ գիրքը ձեռքին թույլ կտա ինչպես հարկն է հանգստանալ և աննկատ քնել։

Հավասարակշռությունն աշխատանքի և հանգստի միջև


Մեր սթրեսներն ամբողջությամբ ազդում են մեր օրգանիզմի վրա։ Առաջին հերթին այն խանգարում է նորմալ քնին։ Սթրեսի հորմոնի՝ հիդրոկորտիզոնի բարձր արտադրողականությունը ստիպում է, որպեսզի մարմինն անընդհատ լարվածության մեջ լինի։ Հասկանում ենք, որ չի կարելի պարզապես վերցնել և դադարել նյարդայնանալ։ Բայց ամենապարզը հանգստյան օրերին չաշխատելն է։ Ձեզ հնարավորություն տվեք շաբաթվա 2 օրը հանգստանալ։ Եվ կյանքը միանգամից ավելի լավը կդառնա։

Նախքան քնաբեր դեղ գնելը, խորհրդակցեք հոգեբանի հետ


Անքնությամբ տառապողների մեծամասնությունը հոգեբանական խնդիրներ ունի։ Այնպես որ, նախքան դեղեր օգտագործելը, խոսեք մասնագետի հետ։