Ինչո՞ւ անքուն մնացած ղեկավարը որևէ մեկին պետք չէ

September 7, 2018

Ղեկավարը պետք է աշխատի միշտ: Նա պետք է ոչ միայն ներկա խնդիրները լուծի, այլ նաև մտածի ապագայի մասին: Արդյունքում՝ նրանք օրեր են անցկացնում աշխատավայրում: Եվ դա դարձել է օրինաչափություն: 
Քնի պակաս ունեն բոլոր ղեկավարները: Սակայն «քունը չառած» ղեկավարը ոչ արդյունավետ է աշխատում: Նա դառնում է ավելի խստապահանջ, դաժան՝ իր ենթակաների նկատմամբ, դյուրագրգիռ է՝ հեշտությամբ փչացնում է հարաբերությունները գործընկերների հետ, իսկ իր թիմի մոտ նվազում է էնտուզիազմն ու արտադրողականությունը:
Որպես կանոն, հանգստի ու քնի կարիք ունեցող մարդը կորցնում է որոշումներ կայացնելու, հարցերին կրեատիվ մոտենալու ունակությունը, դառնում են ագրեսիվ ու իմպուլսիվ:
Աշխատանքի որակն ուղղակիորեն կապված է բավարար հանգստի հետ: Ժամանակի ընթացքում այս եզրահանգման են գալիս բոլոր ղեկավարները: Սակայն եզրահանգում մի բան է, իրագործում՝ այլ: Փաստն ընդունելը հեշտ է, իսկ կյանքի որակը փաստացի փոխելը՝ ոչ: Մենք անընդհատ ինքներս մեզ համոզում ենք, որ ռեժիմը փոխելու ժամանակ դեռ կունենանք, իսկ աշխատանքը սպասել չի սիրում: Ու այդպես գերզբաղված օրերը փոխարինում են մեկը մյուսին:



Կարդացեք նաև.



Կյանքի ռեժիմն ու որակը փոխելու համար իրականում պետք է մեկ, հստակ ու որոշակիացված քայլ: Հստակեցրեք աշխատանքային ժամերն ու ֆիքսեք աշխատավայրը լքելու կոնկրետ ժամը:
Եթե դուք աշխատեք օրը ոչ թե 10, այլ 18 ժամ, բնականաբար կհասցնեք ավելին, քան անհրաժեշտ է: Դա պարզագույն մաթեմատիկա է, սակայն՝ խափուսիկ: 18-ժամյա աշխատանքը կազդի աշխատունակության վրա: Արդյուքում սխալներն ու վրիպումները կդառնան ավելի հաճախակի ու մի օր էլ՝ «համակարգիչը կկախի»:
Այնպես, որ ինքներդ որոշեք՝ շարունակել աշխատել գերծանրաբեռնված ռեժիմով և չունենալ արդյունք, թե կանգ առնել ու պարզապես գնալ քնելու:

hbr-russia


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։