[Oscar – 2017 ] Սատանան «Պրադա» է կրում. Ինչո՞ւ է «Chanel»-ի դիզայները նեղացել Մերիլ Սթրիփից

February 27, 2017

Կարլ Լագերֆելդը փչացրեց Մերիլ Սթիփի օսկարյան երեկոն: Դիզայների ու դերասանուհու հարաբերությունները անսապսելիորեն վատացել են: Բարկացած Մերիլը Wrap պարբերականին պատմել էր, թե «Շանելի» դիզայները վարկաբեկում է իրեն:
Բանն այն է, որ Լագերֆելդը մի քանի օր առաջ ասել, թե Սթրիփը հրաժարվել է կրել իր զգեստը Օսկարի երեկոյին, որովհետև պահանջել է փող դրա համար:
«Մեդիան այս թյուր հայտրարությունը վերցրել , առանց հավելյալ ստուգելու, տարածել է: Արդյունքում` այս պատմությունը ավելի մեծ աղմուկ է բարձրացրել, քան իրականում արժանի է: Հասկանալի է, որ դա կապված է Օսկարում` իմ 20-րդ անգամ նոմինացիա ստանալու պատիվը նվազեցնելու հետ», - ասել է Մերիլ Սրթիփը:
Լագերֆելդը փորձել է  մեղմել իրադրությունը. «Գուցե ես եմ սխալ հասկացել: Տիկին Սթրիփը հավանաբար այլ դիզյաների էր նախապատվությունը տվել»:
Դերասանուհին սրան էլ է պատասխանել. «Չեմ կարծում, պարոն Լագերֆելդի այս խոսքերը ներողության նշույլ անգամ ունեն»:
Առհասարակ` Օսկարը այն միջոցառումն է, որտեղ փորձում են մեծ ձուկ որսալ նաև դիզյաներկան ընկերությունները: Կուտյուրեները հաճախ վճարում են հայ-լեվել աստղերին իրենց նորաձևության տան զգեստը կարմիր գորգին կամ բեմին կրելու համար:
Այս պատմության մեջ, սակայն, տարօինակն այն է, որ բոլորը վաղուց գիտեն Մերիլ Սթրիփն այն դերասանուհին չէ և այն տարիքում ու դիրքում չէ, որ փողի դիմաց հագուստ կրի: Թեկուզ այն հենց Շանելից լինի:  
Եվ Elie Saab` ահա, թե  որ բրենդն էր Մերիլ Սթրիփը նախընտրել Շանելից: Լիբանանցի դիզայների զգեստով Մերիլն ինչպես միշտ անկրկնելի էր Dolby թատրոնում:

Մերիլ Սթրիփը 89-րդ Օսկարում հավակնում էր Լավագույն դերասանուհի կոչմանը «Ֆլորենս Ֆոսթեր Ջենկինս» կատակերգությունում դերի համար: Այստեղ նա զիջեց Էմմա Սթոունին (Լա-լա Լենդ):