Ինչո՞ւ է պետք երբեմն սոված մնալ

April 19, 2016

Սովաբուժությամբ կյանքը երկարացնելու մասին վեճերը շատ են: Գիտության ու տեխնիկայի ժամանակակից աշխարհում հետաքրքրությունը դեպի սովաբուժությունը միայն աճում է: Մի քանի օբյեկտիվ հետազոտություններ հաստատել են սովի զգացողության ու երկարակեցության միջև կապը:
Կարևոր հետազոտություններից մեկը գերմանացի մի խումբ կենդանաբաններին է: Մինչև այդ, հայտնի էր, որ կանոնավոր սպորտով զբաղվող մկները ապրում են ավելի շատ, քան ոչ ակտիվ մկները: Բայց երկու խմբի մկներն էլ ստանում էին նույն ուտելիքը: Ֆիզիկական վարժությունները խոչնդոտում են որոշ հիվանդությունների զարգացմանը: Բայց, եթե սպորտով չզբաղվող մկներն ավելի քիչ էին ուտում, նրանք  նկատելիորեն ավելի երկար էին ապրում, քան սպորտով զբաղվողները:

Գիտնականները պարզել են, որ պատճառը  IGF-1-ն է՝ աճի ինսուլինանման գործոնը:

Այս սպիտակուցը կարևոր դեր է կատարում ծերացման պրոցեսում: Շատակեր մկների մոտ  դրա չափաբաժինն ավելանում էր, եւ ԴՆԹ մոլեկուլները քայքայվում էին: Սպորտսմեն կենդանիների դեպքում IGF-1-ը քիչ է, բայց կան ԴՆԹ մոլեկուլների վնասվածքներ: Այնպես որ, սպորտով զբաղվող ու քիչ ուտող մկների կյանքը ավելի երկար է:
Ուրիշ հետազոտություններ էլ կան: Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականներն էլ պարզել են, որ սովը լավ ազդեցություն է ունենում իմունիտետի վրա: Կես տարվա ընթացքում 2–4 օր մկներին զրկել են ուտելիքից: Արդյունքում, արյան մեջ լեյկոցիտների քանակը պակասել է: Ուտելու բնականոն ռիթմին վերադառնալուց հետո իմունային բջջիջները ոչ միայն վերականգնվել են, այլ նաև նախկինի համեմատ աճել են: Մեկ այլ հետազոտություն էլ արվել է օնկոհիվանդություններ ունեցողների հետ:
Պարզվել է, սովի ժամանակ օրգանիզմը ոչ միայն սպառում է կուտակված ճարպը, այլ նաև լեյկոցիտների մի մասը:

Հին իմունային բջիջների անհետացումը խթանում է ցողունային բջիջների ակտիվացմանը: Դրանք սկսում են մասնատվել ու գեներացնել նոր լեյկոցիտներ: Դրանք ավելի ուժեղ ու երիտասարդ են լինում, քան նախկինները:





Մեկ այլ թեզ էլ ցույց է տվել, որ կալորիաների պակասը ակտիվացնում է հատուկ գեներ, որոնք պատասխանտու են օրգանիզմի մաշվածության համար: Եվս մի հետազոտության ժամանակ էլ կապիկների մի մասը տասը տարի ստացել են ցածր կալորիականությամբ սնունդ, մյուսները սնվել են նորմալ: Ցածր կալորիականությամբ դիետա պահող կապիկները 30% պակաս քաշ են ունեցել,  ունեցել են նաև  70%-ով պակաս ճարպ ու ինսուլինի ցածր մակարդակ: Այս պահին կապիկների  90%-ը ողջ է: Նորմալ սնվող կապիկների դեպքում ծերության պատճառով առաջացած հիվանդություններից  մահացության մակարդակը մեծ է եղել: Ողջ է կապիկների 70%-ը:
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները պարզել են, որ SIRT1 գենը պատասխանատու է սովի ու երկարակեցության միջև կապի համար:
Երկարակեցությունը պայմանավորված  է օրգանիզմից խոլեստերինի դուրս բերման հետ:

Սովը, որը բարձրացնում է SIRT1-ի ակտիվությունը, կարող է պակասեցնել խոլեստերինի հետ կապված հիվանդությունների զարգացումը: Ճապոնացի գիտնականների  վերջին հետազոտությունները հաստատել են, որ ծերացումը կախված  է սովի հորմոնի կենտրոնացումից:  Այն ազդում է  SIRT1-ի վրա, դանդաղեցնում է մկների մարմնի ու ուղեղի ծերացումը: Այդպիսով, մեծացնելով սովի հորմոնի արտադրությունը, գիտնականները երկարացրել են կրծողների կյանքը, իսկ արգելափակելով դրանք՝ ծերացրել նրանց:  Այս փորձերը ճապոնացիները կատարել են օգտագործելով ռիկունսիտո ճապոնական ազգային դեղամիջոցը, այն պատրաստվում է Atractylodes lancea բույսի արմատներից: Այս նյութը գիտնականները տվել են մկներին: Դեղամիջոցն օգտագործած մկներն ավելի երկար են ապրել: