Ինչպե՞ս  շփվել  «անտանելի»  մարդկանց  հետ

Ինչպե՞ս շփվել «անտանելի» մարդկանց հետ

Ի՞նչ է «զգացմունքային բանականությունը» և ինչպե՞ս հաղորդկացվել այդպիսի մարդկանց հետ: newmag-ը ներկայացնում է Harvard Business Review-ի խորհուրդները:

25 տարի է անցել այն օրից, երբ առաջին անգամ հայտնվեց «զգացմունքային բանականություն» հասկացությունը: Մինչև հիմա հազարավոր անկախ ուսումնասիրություններ են արվել այն մասին, թե որքան կարևոր է կառավարել սեփական և ուրիշի զգացմունքները: Առանց դրա և´ կարիերա չես կառուցի, և´ խնդիրներ չես լուծի, իսկ հաջողակ ձեռնարկատեր կամ քաղաքական գործիչ լինել առանց այդ հատկության պարզապես հնարավոր չէ:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ցածր զգացմունքային բանականությամբ մարդկանց մտքով նույնիսկ չի էլ անցնում, որ նրանք կռվարար են, անկանխատեսելի, հակված են բացասական զգացմունքների: Այնպես որ, հաշվի առե´ք հետևյալ փորձառու խորհուրդները նման մարդկանց հետ շփվելիս:

Եղեք բարեկիրթ:  Եթե նույնիսկ զրուցակիցդ բռնակալ է, դեռ չի նշանակում, որ  հարվածին հարվածով պետք է  պատասխանել կամ պարզապես բոյկոտել: Դուք այդպիսի մարդու համար կարող եք օգնության հույս  դառնալ, եթե զրուցելու ընթացքում նրա հետ փորձեք լինել սիրալիր և բարի:

Հիշե´ք՝ զգացմունքային բանականության ցածր մակարդակ ունեցող մարդուն տանջում են հակասությունները, նա տարված է էկզիստենցիալ անհանգստությամբ:

Այնպես որ, մի´ բարդացրեք իրավիճակը, փորձեք խրախուսել նրան, թեթևացնել ծանրությունը, որպեսզի կյանքը նրան թվա հեշտ և անվտանգ, կամ գոնե ոչ այդքան սարսափելի: Եվ հակառակը, եթե դուք բացասաբար արձագանքեք, ուրեմն ինքներդ վտանգ կհանդիսանաք և կդառնաք սթրեսի աղբյուր: Բարությունն ու լավատեսական վերաբերմունքը միշտ ավելի ձեռնտու են, հատկապես զգացմունքային «հաշմանդամների» հետ զրույցում:   Ինչքան ձեր զրուցակցի մոտ պակաս է նրբազգացողությունը, այնքան նա ձեր լավագույն որակների կարիքն ունի:

Արտահայտվեք պարզ:  Խուսափեք նրբություններից և ակնարկներից. ձեզ, ամենայն հավանականությամբ, սխալ կհասկանան: Զգացմունքային բանականության ցածր մակարդակը թույլ չի տալիս կարդալ տողամեջերը և գուշակել ենթատեքստն ու թաքնված մտադրությունները: Պրոֆեսոր Սայմոն Բարոն Քոենը նշում էր.

«Այդպիսի մարդիկ հիշեցնում են անեկդոտի ինժեներին կամ պրոֆեսորին, տիրապետում են միայն բանավոր հաղորդակցությանը, չեն ընկալում շեշտադրումներն ու երանգները, շատ չեն սիրում շփվել, նախընտրում են միայնությունը, և սեփական մտքերը նրանց մոտ ավելի շատ տեղ են զբաղեցնում, քան այլ մարդիկ»:

Եղեք ռացիոնալ:  Ցածր զգացմունքային բանականությամբ մարդիկ հաճախ ադեկվատ չեն: «Թունավոր զգացմունքների» դեմ միակ հակաթույնը ռացիոնալությունն է, և դրա կիրառումը պետք է սկսել սեփական համոզմունքներից: Հույսներդ դրեք ձեր ունեցած տվյալների վրա, հաշտվեք այն բանի հետ, որ դուք նույնպես կարող եք սխալվել: Շփվելով նման մարդկանց հետ` հիշե´ք, որ նրանք հաճախ իրենց զգացմունքներին են տրվում, ուստի ավելի լավ է շահել նրանց վստահությունը: Ցու´յց տվեք, որ դուք դատողություններ եք անում տրամաբանորեն, որ ձեզ վրա կարելի է հույս դնել:  Այդպես դուք ոչ միայն հաղթող կլինեք վեճի ընթացքում, այլև ձեռք կբերեք երկարաժամկետ ազդեցություն դիմացինի վրա: Նույնիսկ, եթե ձեր զրուցակիցը զիջող է էմոցիանոլ դաշտում, բարոյական նորմերը պահանջում են ընտրել հաղթելու ավելի արդար ճանապարհ:


Օգտակար է իմանալ`


Երբևիցե  մի´ վրդովվեք:   Ցածր զգացմունքային մակարդակ ունեցող մարդիկ զրույցելիս անշնորհք են: Նրանք վատ են ընկալում զրուցակցի տրամադրությունը, զուրկ են գթասրտությունից, հետևեբար արտահայտում են կեղծ նվիրվածություն, երբեմն բոլորովին մոռանում են քաղաքական կոռեկտության մասին: Այստեղ կա նաև առավելություն` այդպիսի մարդը ակնհայտ տեսանելի է: Նա ասում է այն, ինչ մտածում է և մտածում է այն, ինչ ասում է: Այնուամենայնիվ, այս առավելությունը ձեր օգտին մի´ գրանցեք:  Սովորական պահելաձևով ձեր զրուցակիցը թեպետ աչքի չի ընկնում, բայց նրա հետ աշխատելու եղանակ հաստատ կգտնվի:

Եվ վերջապես հիշե´ք` զգացմունքային բանականության բարձր մակարդակը ինքնին չի ապահովում բացարձակ առավելություն: Շատ բան կախված է ճիշտ դատողության ունակությունից, գիտելիքից, նույնիսկ ամբիցիաներից, և ճիշտ նույն կերպ, եթե դուք ունեք ցածր զգացմունքային բանականություն, դա դեռ աշխարհի վերջը չէ:

Մեր օրերում զգացմունքային բանականությունը ոչ պակաս կարևոր նշանակություն ունի, քան IQ-ն:

Այս ամենով հանդերձ,  զգացմունքային բանականության բարձր մակարդակն էլ ունի իր բացասական կողմերը: Այդպիսի մարդն ավելի ինքնագոհ է, գոռոզ և լավատես: Զգացմունքային բանականության մակարդակն ավելացնելու շատ եղանակներ բավականին արդյունավետ են, բայց ոչ ամեն ինչ է մեր մեջ հնարավոր է շտկել: Թերություններ էլ կան, որ դրանց ուղղումը պարզապես ուժերից վեր է

Գրել կարծիք